Բաբայան. Ստիպված ենք լինելու պարեկի հետ առնչություն ունենալուց հետո զգուշացնել, որ հետևից քրֆողն ...ի զավակ է
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Դիտեցի Կարապետ Պողոսյանիի հրապարակած Շիրակի մարզի պարեկների մասնակցությամբ տեսանյութը ու, անկեղծ ասած, չզարմացա:
Այս ծառայության ստեղծման ակունքներում կանգնած է մի անձնավորություն, որն ատում է հայ մարդուն: Այս ծառայությամբ այդ փքրամարմին դատարկությունն իր հիվանդագին վրեժն է փորձել լուծել հայ հանրությունից: Հենց դրա հետևանքով էլ որոշվեց կրթություն չունեցողներով ոստիկանություն ստեղծելու հրեշավոր ծրագրի իրականացումը: Այդ պարեկները, որոնք հայհոյում են շիրակցիներին, գյումրեցիներին ու տաքաիատներին՝ փոքրիկ մարմնավորումն են այն փոքրիկ մեկի, որն ատելով հայն ու հայկականը՝ դաստիարակեց նորելուկ ոստիկաններին, այն է՝ պարեկներին:
Այսուհետ ստիպված ենք լինելու պարեկի հետ որևէ առնչություն ունենալուց հետո զգուշացնել, որ մեր հետևից քրֆողն անբարոյականի զավակ է:
Պարեկային ծառայությունն արմատական վերափոխման հրատապ անհրաժեշտություն ունի: Եթե չստացվի՝ պետք է ամբողջությամբ կազմալուծվի»։
Հիշեցնենք, որ Կ. Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ պարեկները հայհոյանքներ են հնչեցնում քաղաքացու հասցեին.
«18+
Տեսանյութը արվել է պարեկի մոտի վիդեոռեգիստրից, տրամադրվել է օրինական ճանապարհով օպերատիվ շտաբից։
Ներողություն եմ խնդրում տեսանյութում հնչող հայհոյանքների համար։
Տեսանյութում պարեկները կանգնեցնում են քաղաքացուն ծխելու համար, ապա տուգանում ամրագոտու համար։
Նյութում առկա է ոստիկանության կամայականությունները, լկտիությունը անպատժելիությունը
Պարեկները հայհոյում են շիրակցիներին, սպառնում բոլոր տաքսի վարողներին...
ՀՀ ոստիկանություն, սպասում եմ պարզաբանումների և քայլերի»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա