Ցավոք սրտի, Իշխան Սաղաթելյանը չի գալիս մեր նիստերին, որպեսզի կարողանանք իրեն հարց տալ. Բաբկեն Թունյան
«Գիտեք, որ մեր հանձնաժողովում 7 պատգամավորը ՔՊ-ի ներկայացուցիչ են, 3-ը ընդդիմության: Պարոն Ավետիսյանն է մեր հանձնաժողովի անդամ, Աշոտ Սիմոնյանը և Իշխան Սաղաթելյանը»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի մեկնարկին հայտարարեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:
Նա նշեց, որ Թադրևոս Ավետիսյանին և Աշոտ Սիմոնյանին միշտ տեսել են հանձնաժողովի նիստերին, իսկ Իշխան Սաղաթելայնը ոչ մի անգամ չի մասնակցել Տնտեսական հանձնաժողովի նիստերին:
«Ուզում էինք հասկանալ՝ արդյոք այդ գործելաոճը շարունակվելու է, թե ոչ: Իհարկե այն ձեր որոշելիքն է, բայց ես, որպես հանձնաժողովի փոխնախագահ, կարծում եմ, որ ընդդիմությունն ինչքան շատ մասնակցի, այնքան մեր աշխատանքը կշահի: Որևէ տեղեկություն կարո՞ղ եք տալ, պարո՛ն Ավետիսյան: Իհարկե, հասկանում եմ, որ հասցեատերը դուք չեք, այլ՝ որպես գործընկեր»,-Թադևոս Ավետիսյանին դիմեց Թունյանը:
Ավետիսյանը պատասխանեց. «Պարո՛ն Թունյան, դուք ձեր հարցի վերջում պատասխանեցիք արդեն»:
Բաբկեն Թունյանն էլ արձագանքեց. «Ցավոք սրտի, Իշխան Սաղաթելայանը չի գալիս մեր նիստերին, որպեսզի կարողանանք իրեն հարց տալ: Լավ, լիագումար նիստերի դահլիճում կհարցնենք»:
Հարակից հրապարակումներ`
- Սաղաթելյան. Պարոն Միշել, մենք այլևս զիջելու տեղ չունենք, մենք ստանալու բան ունենք
- Սաղաթելյան. Բերձորի ճանապարհը բացելու բանալիներից մեկը գտնվում է Նիկոլ Փաշինյանի ձեռքում
- Բաբկեն Թունյան. «Բենթլիով» ընդդիմադիրը պիտի հրաժարվեր կա՛մ ընդդիմադիր գործունեությունից, կա՛մ «Բենթլիից»
- Թունյանը՝ Զոհրաբյանին. Նառա, դու սու՛ս
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան