Երևանը՝ ռուսաստանցիների համար աշնանային հանգստի ամենապահանջված ուղղությունը
Հռոմն ու Փարիզը ռուսաստանցիների կողմից ներառվել են աշնանը հանգստի համար ամենապահանջված արտասահմանյան ուղղությունների հնգյակում։ Նախորդ տարվա համեմատ 2023 թվականի աշնանը Հռոմում հյուրանոցների ամրագրումների թիվն աճել է 33,3%-ով, Փարիզում ՝ 31,2%-ով, գրում է ՏԱՍՍ-ը՝ ներկայացնելով ճանապարհորդությունների պլանավորման OneTwoTrip ծառայության հետազոտության արդյունքները։
«Զգալի աճել է Երևանի (45,2%), Բանգկոկի (40%), Հռոմի (33,3%) և Փարիզի (31,2%) պահանջարկը։ Իսկ Մինսկն ու Անթալիան պակաս պահանջված են դարձել, համապատասխանաբար՝ 63,4 և 37,5 տոկոսով», - ասել են փորձագետները։
Ծառայության տվյալներով՝ իտալական Ռիմինի քաղաքում հանգստի պահանջարկը մեկ տարվա ընթացքում աճել է 10 անգամ։ Ընդհանուր առմամբ, արտասահմանյան ուղղությունների շարքում աշնանը առավել մեծ ժողովրդականություն են վայելում Ստամբուլը (բոլոր արտասահմանյան պատվերների 10,2%-ը) և Երևանը (4,5%): Լավագույն հնգյակում են նաև Դուբայը (2,8%), Փարիզը (2,5%) և Հռոմը (2,4%): Պատվերների ևս 2,1%-ը կատարվել է Բանգկոկում, 2%-ը՝ Ռիմինիում, 1,6%-ը՝ Թբիլիսիում, 1,5-ական տոկոսը՝ Մինսկում և Անթալիայում։