Ձեռքի թաքնված կառավարման մեթոդին եք անցել, դրանից տուժում է տնտեսությունը.Թադևոս Ավետիսյանը՝ Քերոբյանին
«Իմ այն կանխատեսումները, որ տնտեսական աճի բարձր տեմպն, որոնք ունեցել ենք հիմնականում պատահական ժամանակավոր գործոնների արդյունք էր, ցավոք իրականանում է, որովհետև երկրորդ կիսամյակում ունենք տնտեսական ակտիվության էական նվազում»,-Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թդևոս Ավետիսյանը:
Նա նշեց, որ անկումն արձանագրվում է ՌԴ ապրանքների վերաարտահանման սահմանափակումների քննարկման ֆոնին:
«Առաջին 7 ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշներն անհամեմատ ավելի բարձր են, քան կառավարության 2023 թվականի բյուջեով տված թիրախները և մենք կարծում ենք, որ տարվա արդյունքներով մենք կկարողանանք կատարել այն թիրախները, որոնք եղել են բյուջեով»,-պատասխանեց Քերոբյանը:
Նա հավաստիացրեց, որ կառավարությունն կապահովի նաև հաջորդ տարիների համար նախանշված տնտեսական աճի ցուցանիշները և հիշեցրեց, որ խոսքը գնում է 7% տնտեսական աճի մասին:
«Ձոր լավատեսությունն գուցե և հիմքեր ունի ձեր առումով, բայց իրականում խնդիրը Ռուսաստանի հետ մեր առևտրաշրջանառության մեջ է: Այդ խնդիրներն ավելացան տարբեր պատճառներով և մենք ունեցանք փաստացի տնտեսական աճի ոչ թե ընթացիկ նվազում, այլ շեշտակի նվազում, կարծեմ 12.6%-ից հասել է 6%-ի: Այստեղ, թեկուզ պատահական գործոնի ազդեցության տակ բարձր աճ ենք ունեցել, բայց պետք է հասկանալ, որ այս տեմպը եթե շարունակվի, ապա կունենանք լուրջ խնդիրներ այնպիսի ոլորտում ինչպիսին է արտահանումը: Անընդհատ գովելուց և պարծենալուց զատ, կարծում եմ, կոնկրետ անելիքներ կան, չսպասենք դանակը հասնի ոսկորին, նոր ասենք՝ բա մենք ինչ անենք, այս անգամ սահմանափակումներ եղան, սալ է հետևանք եղավ»,-արձագանքեց Թադևոս Ավետիսյանը:
Պատգամավորի կարծիքով՝ կառավարությունը պետք է կանխարգելիչ գործողություններ անի:
«Ձեռքի թաքնված կառավարման մեթոդին եք անցել, դրանից տուժում է տնտեսությունը, կայուն զարգացումը»,-հայտարարեց Ավետիսյանը, բերելով ավտոներկրման ոլորտում գործադիրի կատարած անտրամաբանական մեկնաբանությունների օրինակը:
Վահան Քերոբյանը կրկնեց, որ կգերակատարեն բյուջով դրած թիրախները:
«Ծառայությունների և ապրանքների արտահանումը ՀՆԱ-ում այս տարի կազմել է 57%, որը բոլոր ժամանակների ռեկորդ է; Ապրանքների արտահանման սահմանափակումները ՀՆԱ-ի վրա մեր կանխատեսումներով կունենա 0.24 % ազդեցություն»,-ասաց Քերոբյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան