«Ժողովուրդ».Հայկ Մարությանի՝ դեռ չձևավորված թիմը, կարծես թե, սկսում է ճաքեր տալ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Թիմային աշխատանքից խոսող Հայկ Մարությանի (որը լքեց Նիկոլ Փաշինյանի թիմը) ներկայիս թիմից մինչև ընտրություններ, կարծես թե, թիմ չի մնա:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրար հետ քաղաքական որևէ կապ չունեցող նախկին քաղաքապետի թիմում արդեն սկսվել է սևերի և սպիտակների բաժանման գործընթացը: Մարությանը անթաքույց ցույց է տալիս, որ ունի իր սիրելիները և առանձնապես չի էլ ցանկանում քարոզարշավին տեսնել «Ազգային առաջընթաց» կուսակցությունից իրեն մինչ այս պահը անհայտ սեփական թիմի թեկնածուներին: Աղբյուրի փոխանցմամբ՝ հենց այս կռվախնձորն է եղել պատճառը, որ քարոզարշավը մոտ 6 օր ուշ սկսվեց:
Դեռ չձևավորված թիմը, կարծես թե, սկսում է ճաքեր տալ: Հիմա ասեկոսեներից անցնենք փաստերի. ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ պայքարի սկզբնամասում Հայկ Մարությանի թիմից, սեփական դիմումի համաձայն, հեռացել են ավագանու երկու թեկնածուներ՝ Ավետիսյան Էլինան և Հակոբյան Ժիրայրը: Ինչու՝ հրապարակավ չեն ասում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում