«Ժողովուրդ». Գնդապետին հարցաքննության ու առերեսման են հրավիրել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը օրերս հարցաքննության, ինչպես նաև առերեսման է հրավիրել «Լեռնային Հայաստան» առողջարանի N զորամասի գնդապետ Կորյուն Եղիազարյանին:
Հիշեցնենք, որ գնդապետ Կորյուն Եղիազարյանը առավել հայտնի է 2018թ.-ի հեղափոխության օրերին. ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի հետ միասին զբաղված է եղել Արգավանդի «պաշտպանությամբ»: Նրանք դիմադրում էին, որ ոչ մի դեպքում իշխանությունը չփոխվի, և փողոցում քայլողները իշխանության չգան: Եղիազարյանը հարցաքննության է հրավիրվել ոչ թե այդ արարքի, այլ ուրիշ պատրվակով։
Նրան հարցաքննության ու առերեսման են հրավիրել Սերժ Սարգսյանի անվտանգության ղեկավար, ՊՊԾ պետ Վաչագան Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան