ՀԱՕԿ նախագահը ցավակցել է Ալբերտ Ազարյանի հարազատներին
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ցավակցել է Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ՝ ասելով․
«Խոր վշտով տեղեկացա Ալբերտ Ազարյանի մահվան մասին։ Իսկական լեգենդ, համաշխարհային ճանաչում ունեցող մարզիկ, լավ մարդ, լավ հայ։
Մարդ, ով ամբողջ կյանքը նվիրեց իր գործին, իր գիտելիքներն ու փորձը փոխանցեց սերունդներին, չլքեց հայրենիքը և իր պետության մեջ կրթեց ու մեծացրեց հազարավոր երեխաների՝ որպես մարդ ու մարզիկ։
Սա մեծ կարուստ է մեր ժողովրդի համար։ Սա անձնական կորուստ է ինձ համար, որովհետև իմ ու Ալբերտ Ազարյանի մտերմությունն ունի տասնամյակների պատմություն։
Ցավակցում եմ հռչակավոր մարզիկի հարազատներին ու մերձավորներին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան