ՀՖՖ մրցավարները և տեսուչը կսպասարկեն ՈւԵՖԱ կանանց ՉԼ-ի հանդիպումներ
Սեպտեմբերի 6-ին լեհական Կատովիցե քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ կանանց Չեմպիոնների լիգայի «Անդերլեխտ» (Բելգիա) – «Կատովիցե» (Լեհաստան) հանդիպումը: ՀՖՖ հաղորդմամբ, հանդիպման մրցավար է նշանակվել Արաքսյա Սարիբեկյանը, մրցավարի օգնական՝Լիանա Գրիգորյանը:
Նույն օրը Բոսնիա և Հերցեգովինայի Սարաևո քաղաքում կկայանա «Վորսկլա» (Ուկրաինա) – «Ֆլորա» (Էստոնիա) հանդիպումը:
Սոֆիկ Թորոսյանը նշանակվել է հանդիպման մրցավար, մրցավարի օգնականը կլինի Քրիստինե Գրիգորյանը:
Սեպտեմբերի 6-ին Սլովենիայի Մուրսկա-Սոբոտա քաղաքում կկայանա ՈւԵՖԱ կանանց Չեմպիոնների լիագայի «Մուրա»(Սլովենիա)-«Սամեգրելո»(Վրաստան) հանդիպումը:
Քնարիկ Գրիգորյանը նշանակվել է այդ հանդիպման մրցավարների տեսուչ։