«Հրապարակ». Երկրորդ ընթերցմամբ հավանության է արժանացել աղմկահարույց նախագիծը` կառուցապատողների մասին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գևորգ Պապոյանի գլխավորած ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ հավանության է արժանացրել աղմկահարույց նախագիծը` կառուցապատողների մասին։
Խոսքը Պապոյանի հեղինակած օրենքի մասին է, որով առաջարկում է, որ բանկը, որից քաղաքացին առաջնային շուկայից հիպոթեքային վարկով բնակարան է գնում, գումարն ամբողջությամբ չտրամադրի կառուցապատողին: Առաջին ընթերցման տարբերակում առաջարկում էր՝ 25 տոկոսը փոխանցի, մնացած 75-ը՝ երբ բնակարանը կառուցված լինի և հանձնվի սեփականատիրոջը։ Այս նախագիծը բուռն կրքեր առաջացրեց ինչպես կառուցապատողների, այնպես էլ ՔՊ-ի շրջանում։
Մարդիկ վստահ էին, որ փոքր և միջին կառուցապատողները դուրս կմղվեն դաշտից` շենք կառուցելը կմոնոպոլացվի Հայաստանում: Եվ առաջին ընթերցում անցած նախագիծը սառեցվեց, որ լրամշակվի։ Երկրորդ ընթերցման ներկայացված տարբերակում չնչին խմբագրում է արվել՝ 25/75 հարաբերակցությունը փոխվել է 30/70-ի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում