Մոսկվայում հինգ չվերթ է մեկնել այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայի օդանավակայանների տարածքում կիրառվող սահմանափակումների պատճառով հինգ քաղաքացիական չվերթ վերահղվել են այլընտրանքային օդանավակայաններ։ Այս մասին հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության Telegram ալիքը։
Ինչպես պարզաբանել են Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունում, օդանավակայանների աշխատանքի ժամանակացույցը փոխվել է դեպի մայրաքաղաք ուղղվող անօդաչու թռչող սարքի պատճառով։ Արդյունքում «Շերեմետևո» և «Վնուկովո» օդանավակայանները դադարեցրել են թռիչքներն ու վայրէջքները։
«Այս առումով հինգ օդանավ գնացել են այլընտրանքային օդանավակայաններ։ Այս չվերթերի ուղևորները հասցվել են իրենց նշանակման օդանավակայաններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Կապանի օդանավակայանի վրա ադրբեջանական կրակոցների փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել
- Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել և հետաձգվել է ավելի քան 80 չվերթ
- Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայանները սահմանափակել են թռիչքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է