Նարեկ Սամսոնյան. Այս անգամ մեր հույսը չի կարող լինել անգամ բանակը
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը գրում է.
«Բազմաթիվ օբյեկտիվ փաստերի համադրմամդ ակնհայտ է, որ ՀՀ կառավարիչները պատրաստվում են դավադիր պատերազմով հիմա էլ հանձնել մեր պետության տարածքային ամբողջականության անքակտելի մաս հանդիսացող տարածքներից: Թշնամին մեծածավալ ռազմական տեխնիկայի տեղաշարժ է անում Նախիջևանում և ոչ միայն: Անհայտ է, որ նիկոլը իր խոստացածը ստորագրությամբ չանելու համար նոր պատերազմի մեջ է ուզում մտցնել երկիրը:
Նախորդ անգամ ընդդիմադիր էլիտայի հույսը բանակն էր. «նիկոլը ինչ էլ փորձի անի մեր բանակը ուժեղ ա ու չի ենթարկվի»: Արդյունքում ունեցանք էն ինչ ունենք ու մի հատ էլ դրանից հետո վերջին տարիներին ամբողջությամբ վերացվեց բանակը որպես համակարգ:
Հիմա, այս անգամ մեր հույսը չի կարող լինել անգամ բանակը, արդեն Հայաստանը փրկելու համար մեզ կարող է օգնել ԲԱՑԱՌԱՊԵՍ ալիևի ներկայացուցիչների հեռացումը: Հայաստանն աղետից փրկելու այլ տարբերակ ուղղակի գոյություն չունի»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին