Դեռ բավարար ապացույցներ չկան, որ Ուկրաինայում ցեղասպանություն է տեղի ունենում․ ՄԱԿ
Ուկրաինայում խախտումների վերաբերյալ ՄԱԿ-ի անկախ միջազգային հետաքննող հանձնաժողովը դեռ բավարար ապացույցներ չի ստացել այն մասին, որ ռուս զինվորականների գործողությունները հարևան երկրում կարող են որակվել որպես ցեղասպանություն։ Այս մասին Կիևում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է հանձնաժողովի նախագահ Էրիկ Մյոսեն, փոխանցում է «dw.com»-ը։
«Մենք քաջատեղյակ ենք այս հանցագործության հետ կապված մտահոգություններին և կշտամբանքներին: Հետևաբար, մենք քայլ առ քայլ հետաքննում ենք այդ հարցը: Այս պահին մենք չունենք բավարար ապացույցներ, որոնք համապատասխանում են Ցեղասպանության մասին Կոնվենցիայով նախատեսված իրավական որակավորմանը», - ասել է նա։
Մյոսեն հիշեցրել է, որ Ցեղասպանության ճանաչման համար պետք է ապացուցել հանցագործների՝ մարդկանց «որոշակի խումբ ոչնչացնելու» մտադրությունը։ Իսկ ոչնչացումը «պետք է լինի ֆիզիկական կամ կենսաբանական»։ «Դրանք ցեղասպանության ճանաչման խիստ պայմաններն են, որոնք հաստատված են դատական պրակտիկայով», - պարզաբանել Է ՄԱԿ-ի փորձագետը։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ հանձնաժողովը շարունակում է հետաքննությունը և, մասնավորապես, ուսումնասիրում է «ռուսական ԶԼՄ-ներում որոշակի հայտարարություններ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է