Մշակույթ 13:32 05/09/2023 Հայաստան

Ազնավուրի հուշարձանի նախագծի մրցույթին մասնակցած 2-3 քանդակագործներ էին, ովքեր կողմնորոշվել էին ներկայացված չափորոշիչներով. Սուրեն Սաֆարյան

Panorama.аm-ն արդեն գրել է, որ 2024 թվականին մեծանուն շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում Շառլ Ազնավուրի հուշարձանի տեղադրման համար հայտարարվել էր նախագծի բաց մրցույթ։ Ստացվել էին 37 հայտ-էսքիզները, որոնք ներկայացվել էին  հատուկ ձևավորված հանձնաժողովի քննարկմանը, սակայն որևէ մեկը չէր ընտրվել։ Հայտարարվելու է նոր մրցույթ։

Panorama.am-ը Երևանի քաղաքապետարանից տեղեկացավ, թե ովքեր են հանձնաժողովի կազմում. նախագահն է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, անդամներ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Ստեփան Մաչյան, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյան, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժի պետ Լևոն Առաքելյան, համաձայնությամբ՝ Երևան քաղաքի ավագանու անդամ Նուարդ Վարդանյան, Հայաստանի Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյան, Հայաստանի Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյան, ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Տիգրան Արզումանյան, ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Ալբերտ Վարդանյան, Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուր, Նիկոլ Ազնավուրի կինը, «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Կրիստինա Ազնավուր, «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Կարիեն Էվոյան։

Panorama.am-ը զրուցեց հանձաժողովի անդամ, Հայաստանի Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի հետ։

Panorama.am-Երևանի քաղաքապետարանից հայտնել են՝ Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթի 37 հայտ-էսքիզներից որևէ մեկը չի ընտրվել:  Ինչո՞ւ հանձնաժողովը չընտրեց ներկայացված նախագծերից որևէ մեկը։ Ինչպե՞ս քննարկումների արդյունքում եկանք նման որոշման։

Սուրեն Սաֆարյան- Ոչ թե որևէ նախագիծ չի ընտրվել, այլ հանձնաժողովը պարզապես չեղարկեց մրցույթը, որովհետև  ի սկզբանե տեղանքը, մեր կարծիքով, համապատասխան չէ քանդակի համար։ Առհասարակ, քանդակի համար այդ տեղը հարմար չէ. դա շատ աշխույժ խաչմերուկ է, նաև քանդակին մոտենալ ուղղակի հնարավոր չի լինում։ Մեր պրակտիկայից արդեն գիտենք։ Այնտեղ Ռոդենի քանդակն է տեղադրված ու հնարավոր չէ մոտենալ, դժվարություններ կան։

Կա նաև դիտակետի խնդիր, որովհետև քանդակը տարբեր խաչմերուկներից պետք է ունենա 360 աստիճան դիտակետ ու տրվեն ճիշտ լուծումներ։

Իմ կարծիքով, այդտեղ կարող է վեր խոյանալ խորհրդանշող ստելլա, աբստրակտ աշխատանք՝ ոչ շատ պարտադրող, բայց   հրապարակը լրացնող։

Ինչ վերաբերում է  Ազնավուրի մրցույթին,  այն չեղարկվեց, որոշում կայացվեց հայտարարել նոր մրցույթ նոր վայրում։ Վայրերից  առաջնայինը դիտարկվում է  Ազնավուրի հրապարակը։

Առաջիկայում կլինի նոր հայտարարություն, քանդակագործները տեղյակ կլինեն։ Մենք պետք է աշխատենք չափորոշիչների վրա, որպեսզի  ավելի շատ ժամանակ տրվի քանդակագործների, քանի որ շտապել պետք չէ, գործ ունենք մեծանուն հանճարի հետ և պետք է շատ երկար մտածել, ճիշտ լուծում գտնվի, ճիշտ քանդակ՝ իր դիրքով, կոմպոզիցիոն լուծումներով։

Panorama.am-Այսինքն, հանձնաժողովը չի՞ քննարկել ներկայացրած նախագծերը։

Սուրեն Սաֆարյան- Ոչ, չենք քննարկել, քանի որ  հանձնաժողովի կողմից մրցույթն ամբողջովին չեղարկվել է։  Իսկ եթե մենք նույնիսկ քննարկեինք, մասնակից քանդակագործերից, կարող եմ ասել, մոտավորապես 2-3 հոգի էին, ովքեր ներկայացված չափորոշիչներով էին կողմնորոշվել և 360 աստիճան դիտակետ ունեցող կոմպոզիցիոն լուծուներ էին առաջարկել։

Panorama.am -Հնարավո՞ր է նույն նախագծերը ներկայացնել հայտարարվելիք մրցույթում։

Սուրեն Սաֆարյան- Մրցույթը մասնակիցների համար բաց է, կարող են նույն քանդակը ներկայացնել, կընտրվի, թե ոչ, արդեն հանձնաժողովի աշխատանքն է։

Panorama.am - Իսկ դուք ի՞նչ կարծիք ունենք, կիսո՞ւմ եք հնչած բացասական կարծիքները։

Սուրեն Սաֆարյան- Ոչ թե այդպես բացասական... Ավելի լավ լուծումներ կարող էինք ունենալ։ Այստեղ ունեինք քանդակագործների պակաս, քանի որ չափորոշիչներն ավելի շատ կաշկանդում էին արվեստագետներին։ Դրա համար, իմ կարծիքով, շատերը չէին մասնակցել։ Նաև տեղանքի հետ կապված կային խնդիրներ։ Այդ պատճառը նույնպես խոչընդոտ էր հանդիսացել, որպես մեր քանդակագործները չմասնակցեին։ Այս դեպքում, կարծում եմ, ավելի շատ մասնակիցներ կունենանք։ Հույս ունեմ, կընտրվի լավագույնը։

Panorama.am-Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում. Փաշինյան
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Փաշինյանը հայտարարում է, թե 6 պաշտոնյաներին ոչ թե հորդորել, այլ խնդրել է հեռանալ պաշտոններից
«2018 թվականից վեր հանված  խնդիրները պետք է ավելի արդյունավետ հասցեագրվեն»,-բացատրելով վերջին պաշտոնանկությունների պատճառները՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին ֆեկսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}