Ադրբեջանն Արցախի բլոկադայով արտահայտվող ճնշումներին ավելացնում է ևս մեկը` ուժի ցուցադրման ձևով. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը տեսանյութ է տարածել, որում ֆիքսված է այդ ուղղությամբ ադրբեջանական զինուժի մեծաթիվ շարժեր, զորքերի կենտրոնացում, մեծաքանակ զինտեխնիկա, այդ թվում` հրետանային միջոցներ:
Ադրբեջանն Արցախի նկատմամբ 9-ամսյա բլոկադայով արտահայտվող ճնշումներին ավելացնում է ևս մեկը` այս անգամ ուժի ցուցադրման ձևով, ինչը կարող է նոր ագրեսիայի վերածվել:
Միջնորդ երկրները պետք է գիտակցեն, որ սա նաև հետևանքն է այն բանի, որ որևէ լուրջ ջանք չեն գործադրել արցախյան շրջափակմանը վերջ տալու համար, իսկ դա «թևեր է տվել» Ադրբեջանին` առաջնագծում նոր ագրեսիա նախապատրաստելու համար:
Հայաստանի իշխանությունն իրադրությանը պատշաճ արձագանքելու փոխարեն զբաղված է ՌԴ-ի հետ լեզվակռվի նոր փուլ նախաձեռնելով, սրան նրան մեղավոր հռչակելով, համարելով, որ իր անելիքը միայն փաստեր արձանագրելն ու խղճահարություն ստեղծելն է:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀ ՊԲ-ի տեսանյութը ադրբեջանական զինուժի տեղաշարժի մասին
- Արցախում խախտվել է հրադադարի ռեժիմը․ ՌԴ ՊՆ
- Ահազանգ Արցախից. Ադրբեջանը ոչ միայն Արցախը մատնել է սովի՝ այլ նաև համաճարակի վտանգի առջև է կանգնեցրել 120000 մարդու
- Ադրբեջանի ԶՈւ-ն գիշերը կրակել է Կութի դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան