Ո՞ր մթերքներն են էժանացել և որոնք թանկացել
2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.0%, իսկ 2023թ. հուլիսի համեմատ՝ 0.4% գնանկում:
ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ խոզի մսի գինը նվազել է 13.6%-ով, բրնձինը՝ 5.7%-ով, թռչնամսինը՝ 0.8%-ով, իսկ 2023թ. հուլիսի համեմատ գրանցվել է 0.6%, 0.9% և 0.3% գնաճ:
Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գները 2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ աճել են՝ համապատասխանաբար 6.2% և 11.1%-ով, իսկ 2023թ. հուլիսի համեմատ՝ 0.2%-ով:
Դրան զուգընթաց, 2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ալյուրի՝ 18.3%, մակարոնեղենի՝ 12.2%, իսկ 2023թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 2.4%, 1.2% գնանկում:
Հնդկացորենի գինը 2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ նվազել է 28.4%-ով, ոսպինը՝ 22.6%-ով, ոլոռինը՝ 16.3%-ով, ձավարինը՝ 5.9%-ով, բլղուրինը՝ 5.4%-ով, հաճարինը՝ 5.1%-ով, լոբունը՝ 1.7%-ով, իսկ 2023թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 2.9%, 1.5%, 1.2% 1.2%, 0.2%, 1.0%, 0.3-ով:
Մարգարինի, «Իշխան» ձկնատեսակի և կարագի գները 2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ նվազել են 16.3%, 4.7% և 3.9%-ով, իսկ 2023թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 2.7%, 0.3% և 0.8%-ով:
2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 36.8%-ով, իսկ 2023թ. հուլիսի համեմատ՝ 0.9%-ով:
Ըստ վիճակագրության՝ պանրի և տավար մսի գները 2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ աճել են 0.1% և 2.9%-ով, իսկ 2023թ. հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել 1.1% և 0.3% գնանկում:
2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ պահածոյացված կաթի գինը նվազել է 3.1%-ով, գառան մսինը՝ 2.6%-ով, իսկ 2023թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 1.1% և 0.6% -ով:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 4.7%, իսկ 2023թ. հուլիսի համեմատ՝ 4.3% գնանկում:
2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ ձվի գինն աճել է 13.5%-ով, իսկ 2023թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 0.1% գնանկում:
Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 3.7% գնանկում, իսկ 2023թ. հուլիսի համեմատ՝ 3.0% գնաճ:
Մրգի ապրանքախմբում 2023թ. օգոստոսին և 2022թ. օգոստոսի համեմատ, և 2023թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 3.3% գնանկում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան