Սուրենյանց. Ով էլ լինի Արցախի ապագա նախագահը, նա հարկադրված է գնալու ծանր, ցավոտ լուծումների
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Ինչքան հասկացա՝ Արցախի խորհրդարանը սեպտեմբերի 8-ին նախագահ է ընտրելու, իսկ Սամվել Բաբայանի կողմնակիցները մտադիր են վիժեցնել այդ գործընթացը: Բոլոր այն մարդիկ, ովքեր Արայիկ Հարությունյանի հրաժարականը համարում էին Արցախի սուբեկտության ոչնչացում, հիմա հանդես են գալիս Բաբայանի օրակարգի պաշտպանությամբ, եթե նույնիսկ այդ օրակարգը կարող է բերել ԱԺ ապալեգիտիմացմանը:
Ես երրորդ ճանապարհ առաջարկեմ՝ այս ծանր իրավիճակում ներքաղաքական գզվռտոցը պատիվ չի բերելու կողմերից որևէ մեկին: Ըստ այդմ, առաջարկում եմ՝ մինչև սեպտեմբերի 8-ը գալ քաղաքական կոնսենսուսի, որի հիմքում պետք է լինի հակաճգնաժային օրակարգի մշակումը:
Ով էլ լինի Արցախի ապագա նախագահը, նա հարկադրված է գնալու ծանր, ցավոտ լուծումների՝ ստիպված լինելով լուծել Արցախի հայության իր հողում ապրելու իրավունքը, չունենալով որևէ սուբեկտություն ունենալու պատրանք»։
Հարակից հրապարակումներ`
- Պատգամավորներին կոչ եմ անում նախագահի ընտրության հարցում չտրվել տարաբնույթ նեղ խմբային ազդեցությունների. Արայիկ Հարությունյան
- Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով