Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագի նախապատրաստական աշխատանքները սկսվել են
Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում այս տարի անցկացվելիք 11-րդ պատարագի նախապատրաստական աշխատանքներն սկսվել են։
Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ Գևաշի քաղաքապետ Մուրադ Սեզերն այս կապակցությամբ ասել է. «Լինելու են հարյուրավոր հյուրեր։ Եկեղեցին կառուցվել է Վասպուրականի թագավոր Գագիկ 1-ի կողմից 915-921 թթ-ին և մեծ նշանակություն ուներ հայերի համար։ Այն վերականգնվել է 2005-ին։ Աշխատանքների ավարտից հետո պատմական եկեղեցին 2007-ին միջազգային արարողությամբ բացվեց որպես «հուշ-թանգարան»։
Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում 95 տարվա դադարից հետո առաջին պատարագը մատուցվել է 2010-ի սեպտեմբերի 19-ին։ Արարողությունը, որին կմասնակցեն հազարավոր զբոսաշրջիկներ Թուրքիայից և արտերկրից, այս տարվա սեպտեմբերի 10-ին կանցկացվի արդեն 11-րդ անգամ։
Նշելով, որ շրջանի բնակիչները վերջին 40 տարում նյութական և բարոյական վնասներ են կրել ահաբեկչական միջադեպերից, Սեզերն ասել է. «Նման գործողությունները առնվազն ճանապարհ կհարթեն այդ խնդիրների նվազեցման համար։ Հուսանք՝ մենք առանց խնդիրների կավարտենք մեր ծեսը։ Աղթամար կղզու նկատմամբ տարեցտարի արտառոց հետաքրքրություն է նկատվում։ Այդ հետաքրքրությունն օրեցօր ավելանում է»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան