Եվրոպական ժողովրդավարությունն Աշոտյանին ճանաչելով որպես քաղբանտարկյալ. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.
«Եվրոպական Ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեան, իր եզրափակիչ հաղորդագրությամբ ամրագրեց, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է:
Այս պաշտոնական փաստաթուղթը, հիմք է հանդիսանում ասելու, որ եվրոպական ժողովրդավարությունն Աշոտյանին ճանաչելով որպես քաղբանտարկյալ` հերքել է ՀՀ կառավարիչների «արդարադատության» հյուսած հեքիաթներն ու անհիմն գործունեությունը:
Չեմ բացատում, որ համաեվրոպական տարբեր կառույցներ, հղում անելով ամենախոշոր քաղաքական միավորման պաշտոնական դիրքորոշման վրա, կրկին անդրադառնան այս հարցին` նշելով, որ ժողովրդավարության բաստիոնում կան քաղաքական բանտարկյալներ»:
Հարակից հրապարակումներ`
- Մամիջանյան ԵԺԿ-ն քննարկել է Լաչինի միջանցքի արգելափակման թեման և պահանջել ազատ արձակել Աշոտյանին
- Մամիջանյանը ԵԺԿ քաղաքական ասամբլեայում Արցախի հարցով քննարկմանը ներկայացրել է Աշոտյանի ուղերձը
- Տիգրան Աբրահամյան. Արմեն Աշոտյանին նույնիսկ պատգամավորական այցերն են արգելված
- Արմեն Աշոտյանին որևէ մեկը լռեցնել չի կարող․ Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան