Լրատվամիջոցները հայտնում են Բլինքենի՝ Կիև ժամանելու մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Կիև։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Եվրոպեյսկայա պրավդա» պարբերականի տեղեկություններով ՝ Բլինկենն արդեն Կիևում է։ Մեկ այլ պարբերական հայտնել է Կիևի կենտրոնում երթևեկությունը փակելու մասին։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռ չի ստացվել:
Նախօրեին Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը չի հաստատել ուկրաինական «Զերկալո նեդելի» պարբերականի տեղեկատվությունը սեպտեմբերի 6-ին պետքարտուղարի Ուկրաինա կատարելիք այցի մասին: Նախորդ անգամ Բլինքենն այնտեղ էր եղել 2022 թվականի սեպտեմբերին։