ՄԱԿ. 2023 թ-ի ամառը դարձել է պատմության մեջ ամենաշոգը
Ըստ ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության` 2023 թվականի ամառն ամենաշոգն էր դիտարկումների ողջ պատմության ընթացքում, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Մեր մոլորակում գրանցվել է ամենաշոգ ամառը»,- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքերն է մեջբերում կազմակերպությունը: Նա հիշեցրել է, որ աշխարհում սկսվել է կլիմայական ճգնաժամ, որը պահանջում է համատեղ ջանքերի ակտիվացում։
Օդերևութաբանական կազմակերպության տվյալներով՝ օգոստոսը դարձել է պատմության մեջ երկրորդ ամենաշոգ ամիսը՝ 2023 թվականի հուլիսից հետո։ Ընդհանուր առմամբ, 2023 թվականը դիտարկումների պատմության մեջ երկրորդ ամենաշոգ տարին է՝ 2016 թվականից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանում անտառային հրդեհների վայրում մոխրացած դիեր են հայտնաբերվել
- ԱՀԿ-ն խորհուրդներ է տալիս, թե ինչպես պաշտպանվել շոգից
- Եվրոպայում ծայրահեղ շոգը կնահանջի
- Անոմալ շոգի պատճառով բռնկված հրդեհները ոչնչացրել են Եվրոպայի հարավում գտնվող անտառները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին