«Grand Echiquier» հաղորդաշարի՝ Հայաստանին նվիրված հատուկ թողարկման ավարտին հնչել է ՀՀ օրհներգը՝ սոպրանո Ռուզան Մանթաշյանի կատարմամբ
France 2 հեռուստաընկերության եթերում հեռարձակվող հեղինակավոր «Grand Echiquier» հաղորդաշարի՝ Հայաստանին նվիրված հատուկ թողարկման ավարտին հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը։
Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, թողարկման նկարահանումները տեղի են ունեցել Ֆրանսիայի ամենանշանավոր կոթողներից մեկի` Վերսալյան պալատի Արքայական օպերայի համերգասրահում։ Կատարող` սոպրանո Ռուզան Մանթաշյան, նվագակցությամբ` թավջութակահա Աստղիկ Սիրանոսյանի և Վերսալի Արքայական օպերայի նվագախմբի։
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին ֆրանսիական France 2 պետական հեռուստաընկերության եթերում հեռարձակվել է հեղինակավոր «Grand Echiquier» հաղորդաշարի՝ Հայաստանին նվիրված հատուկ թողարկումը, որը ֆրանսալեզու հեռուստադիտողին հնարավորություն կտա բացահայտել հայ ժողովրդի մշակութային հարստությունները։ Բացառիկ այս երեկոն, որը վարել են նշանավոր հեռուստալրագրող Քլեր Շազալը և ֆրանսահայ հայտնի երաժիշտ, դաշնակահար Անդրե Մանուկյանը, նպատակ ուներ նաև ֆրանսիական հանրությանն իրազեկելու Ադրբեջանի կողմից 2022թ․ դեկտեմբերից իրականացվող շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մասին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան