Ստամուլում ջրհեղեղի հետևանքով 2 մարդ մահացել է, 12՝ վիրավորվել
Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչությունը հայտնել է, որ սեպտեմբերի 5-ին Ստամբուլի նահանգում հորդառատ անձրևները հանգեցրել են ջրհեղեղի, որի պատճառով մահացել է 2 մարդ, իսկը 12՝ վիրավորվել։
Ջրհեղեղի պատճառով տուժել են Ստամբուլի նահանգի հատկապես հյուսիային հատվածները։ Ջրի տակ են անցել մի շարք փողոցներ, շինություններ և մետրոյի կայարաններ, գրում է Էրմենիհաբերը։
Բաշաքշեհիր շրջանի ղեկավարը տեղեկացրել է, որ տարհանման աշխատանքները շարունակվում են, իսկ Ստամբուլի նահանգապետը հորդորել է մոտոցիկլետով կամ այլ տրասնպորտային միջոցներով առայժմ չերթևեկել։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան