Ընդդիմադիրն առաջարկում է կրկնապատկել բնության, պատմության հուշարձանների պահպանության ռեժիմի խախատման տույժերը
«Փոփոխությունները վերաբերում են բնության, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության և օգտագործման նկատմամբ անհատական և հանրային պատասխանատվության բարձրացմանն, ինչպես նաև այլ պահպանման ռեժիմների խախտումները նվազեցնելուն»,-ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Նա ներկայացրեց իր հեղինակած Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Պատգամավորը հայտնեց, որ բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմի խախտման դեպքում գործող կարգավորումներով վարչական տույժ է նշանակված նվազագույն աշխատավարձի 80-ապատիկի չափով, իսկ նախագծով առաջարկվել է այն բարձրացնել 150-ապատիկի չափով:
Հայտնելով, որ բոլար տույժերը կրկնապատկվել են՝ Գալստյանը հավելեց. «Հոդվածում ներմուծվել է երկրորդ մաս, ըստ որի նույն խախտումը երկրորդ անգամ վեց ամսվա ընթացքում կրկնվելու դեպքում վարչական տույժը քաղաքացիների համար սահմանվում է նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց համար՝ 350-ապատիկի»:
Նրա խոսքով՝ նմանատիպ փոփոխություններ է արվել նաև պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությանը վերաբերող հոդվածում:
Լիլիթ Գալստյանն ասաց, որառաջինից երկրորդ ընթերցում կառավարությունից բովանդակային և տեխնիկական առաջարկներ են եղել, որոնք բոլորն ընդունվել են:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց երկրորդ ընթերցմամբ նախագիծը ԱԺ օրակարգ ընդգրկելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Բնության գրկում, ճամբարներում հանգստանալիս սունկ չհավաքել
- Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 102 տրանսպորտային միջոց, որոնցից 93-ի ղեկին եղել են անչափահասներ․ Ոստիկանություն
- Բնության համար վտանգավոր են նաև լվացք չորացնող սարքերը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան