Իսկ ինչ եղան երթուղայինների վարորդներն ու այդքան մեքենաները
Օգոստոսի 11-ից Երևանում այլևս գազելներ չեն գործում, դրանք փոխարինվել են ավտոբոսներով։
«Տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում ընդհանուր առմամբ 363 միկրոավտոբուսային շարժակազմ է փոխարինվել ավտոբուսներով»,- հայտնել էին քաղաքապետարանից։
Իսկ ի՞նչ եղան հարյուրավոր գազելների վարորդները՝ մնացին անգո՞րծ՝ համալրելով Հայաստանում բավականին մեծ թիվ կազմող գործազուրկների շարքերը, նրանց անգործ թողողները հոգ տարա՞ն նրանց աշխատանքով ապահովելու համար, կամ՝ հարյուրավոր գազելները, որոնք բավականին հնամաշ էի, ինչ «ճակատագրի» արժանացան։
Panorama.am-ը դիմեց Երևանի քաղաքապետարան հետևյալ հարցերով՝
Երևանում մեծ ավտոբուսներին համատարած անցումը դեռ չգնահատած, երկու հարց․
1. Ի՞նչ եղան երթուղայինների վարորդները, դարձան գործազո՞ւրկ։ Քաղաքապետարանը կամ կառավարությունը, ում տրանսպորտային քաղաքականության պատճառով այդքան մարդ մնաց անգործ, որևէ կերպ զբաղվեցի՞ն նրանց՝ աշխատանքի տեղավորման խնդրով, պարապուրդի վնասի հատուցում արեցի՞ն, որևէ այլ մասնագիտական կողմնորոշման ու ուսուցման հարցով զբաղվեցի՞ն։
2․Ի՞նչ եղավ տոննաներով մետաղը, որն օգտագործվել էր երթուղայիններ արտադրելու համար։
Քանի որ հարցումը չի վերաբերում հետագա ծրագրերին, այլ՝ արդեն կատարված քայլերին, հուսով ենք, որ կպատասխանեք ամենասեղմ ժամանակում։
Երևանի քաղաքապետարանից պատախանել են.
«1.Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային երթուղիներում նախկինում աշխատած այն վարորդները որոնք սահմանված կարգով դիմել են ավտոբուսներ վարելու համար՝ մեծ մասն աշխատանքի է անցել «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերությունում, որտեղ ավտոբուսի վարորդների աշխատանքը կազմակերպվում է երկհերթ ռեժիմով:
2.Երևանի ներհամայնքային երթուղիներում նախկինում շահագործված բոլոր միկրոավտոբուսները պատկանում էին մասնավոր կազմակերպությունների, անհատ քաղաքացիների և դրանց վերաբերյալ Երևանի քաղաքապետարանը տեղեկատվություն չունի»:
Նույն հարցերն ուղարկել էինք նաև կառավարություն, որտեղից պատասխանեցին. «Տվյալ հարցման հասցեատերը ՀՀ վարչապետի աշխատակազմը չէ»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Պարզվում է՝ Հայկ Մարությանի բերած 100 «Գազել»ից օրական շահագործվում է առավելագույնը 65-ը
- Օգոստոսի 15-ից վերջապես ազատվելու ենք «հուսահատության գազելներից». Ավինյան
- Քաղաքապետարան. Մինչև սեպտեմբեր երևանյան երթուղիներում այլևս «գազելներ» չեն լինի
- «Հուսահատության ԳԱԶել-ներ» այլևս Երևանում չե՞նք ունենալու. Փաշինյանը՝ Ավինյանին
- Երևանում ուղևորներով լի «Գազել»-ի դուռը պոկվել է
- Խաժակյան. 24 միլիոն դրամ գազելներին «պլյոնկա» փակցնելու համար
- Երևանի իշխանությունը մեզ երկու տարի խոստացավ ավտոբուսներ, բերում է գազելներ. Խաժակյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները