Քաղաքական 14:43 06/09/2023 Արցախ

Արցախի ընդդիմադիր երեք խմբակցություններ նախագահի պաշտոնում առաջադրել են Սամվել Շահրամանյանի թեկնածությունը

Արցախի Հանրապետության խորհրդարանի ընդդիմադիր երեք խմբակցությունները՝ «Արդարություն», ՀՅԴ, «Արցախի ժողովրդավարական», Արցախի նախագահի պաշտոնում առաջադրել են նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանի թեկնածությունը։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը։

«Երեկ հանդիպում ենք ունեցել պարոն Շահրամանյանի հետ, ինչի արդյունքում որոշում ենք կայացրել առաջադրել իր թեկնածությունը նախագահի պաշտոնում։ Հանդիպմանը երեք խմբակցություններով ենք եղել, բայց ամեն խմբակցություն առանձին-առանձին փաթեթով է ներկայացնում՝ որպես յուրաքանչյուր խմբակցության թեկնածու»,- մանրամասնեց պատգամավորը։

Նա նշեց, որ «Արդարություն» խմբակցությունը երեկ արդեն ԱԺ է ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը՝ առաջադրելով  Սամվել Շահրամանյանին որպես իրենց խմբակցության նախագահի թեկնածու։

Մ.Հակոբյանն ասաց, երեկ իշխող «Ազատ Հայրենիք-ՔԴՄ» խմբակցության պատգամավորները նույնպես հանդիպել են Սամվել Շահրամանյանի հետ։

«Եթե չեմ սխալվում, արդեն հաստատել են, որ իրենց թեկնածուն նույնպես պարոն Շահրամանյանն է»,- ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ մյուս՝ «Միասնական հայրենիք» խմբակցության որոշման մասին տեղեկություն չունի։

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ԱՀ նախագահի պաշտոնից: Պաշտոնից ազատվել էր նաև պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ Այդ պաշտոնին նշանակվել է Սամվել Շահրամանյանը՝ ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։

Հիշեցնենք, որ Արցախի «Ազգային ժողով կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու մասին փոփոխության համաձայն, Արցախի նախագահին կարող է ընտրել խորհրդարանը։ Համաձայն այդ փոփոխության՝ ռազմական դրության ժամանակ Ազգային ժողովը նախագահ է ընտրում «մինչև գործող նախագահի լիազորությունների ավարտը նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում` ոչ շուտ, քան 7, ոչ ուշ, քան 10 օր հետո։ Ազգային ժողովը խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է նախագահ»:

Սամվել Շահրամանյանի կենսագրական տվյալներ (ԱՀ կառավարության կայք)

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1978թ. 01 դեկտեմբեր, ԼՂՀ ք. Ստեփանակերտ:

Կրթություն
1995 թվականին ընդունվել է Երևանի Գրիգոր Զոհրապի անվան համալսարանի Միջազգային տնտեսագիտություն ֆակուլտետը: 1998 թվականին տեղափոխվել է ԱրՊՀ Տնտեսագիտություն բաժինը և 1999 թվականին ավարտել այն:

Աշխատանքային գործունեություն
1999-2008թթ. ծառայել է ԼՂՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությունում:
2008-2010թթ. աշխատել է ԼՂՀ ԿԱ Հարկային պետական ծառայությունում՝ օպերատիվ հետախուզության վարչության պետի պաշտոնում:
2010-2013թթ. ծառայել է ԼՂՀ ԿԱ Արդարադատության նախարարությունում, որպես ԼՂՀ Գլխավոր հարկադիր կատարող:
2013 թվականին նշանակվել է ԼՂՀ ԿԱ Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետ, այնուհետև՝ քրեական հետախուզության վարչության պետ:
2014-2018 թթ. ծառայել է ԼՂՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությունում՝ վարչության պետի պաշտոնում:
2018-2020թթ. զբաղեցրել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը:
2018 թվականի հուլիսի 16-ի Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ:
2020 թվականի մայիսի 29-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
2020 թվականի մայիսի 29-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար:
2021 թվականի հունվարի 18-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ։
2022 թվականի մայիսի 17-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական։
2023 թվականի հունվարի 10-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ։
2023 թվականի հունվարի 16-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար։
2023 թ․ օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ պետական նախարար։

Այլ տվյալներ
1996-1999թթ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում:
Զինվորական կոչումը՝ «գեներալ-մայոր»:
Պարգևատրվել է ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կրծքանշանով, ԱՀ և ՀՀ ոստիկանության պետերի կողմից «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով, «Ծովակալ Իսակով», «Իրավակարգի ամրապնդման համար», «ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար», «Անվտանգության մարմինների 100-ամյակ», «Մարտական համագործակցության համար» մեդալներով:
2008 թվականին շնորհվել է Սամբո ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետի կոչում:
2020 թ. ապրիլի 30-ի ԱՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 3 զավակ:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}