Էկոակտիվիստը դարձել է Կարմիր մահիկի ներկայացուցիչ
Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ, պետնախարար Արտակ Բեգլարյանն ադրբեջանական կեղծիքի ապացույցներ է հրապարակել։ Օրինակ, այս տղամարդը մի քանի ամիս փակել է Լաչինի միջանցքը՝ ներկայանալով որպես կեղծ «էկոակտիվիստ». Այժմ նա ձևացնում է, թե մտադիր է Ասկերանի շրջանում ադրբեջանական Կարմիր մահիկի միջոցով կեղծ «մարդասիրական օգնություն» հասցնել Արցախի հայ բնակչությանը։
«Ադրբեջանական կեղծավորության հստակ ապացույցներ են ի հայտ գալիս.
Այդ անձը կարող է լինել կա՛մ ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ, ով ամենուր հայտնվում է հատուկ հանձնարարություններով, կա՛մ Կարմիր մահիկի աշխատակից, ով լիակատար ատելություն ունի հայերի նկատմամբ։
Երկու տարբերակներն էլ բացահայտում են Ադրբեջանի ղեկավարության կեղծավորությունը և Արցախի ժողովրդի առջև ծառացած խորը սպառնալիքները։
Ինչպե՞ս կարող է հանցագործը իր զոհերին մարդասիրական օգնություն տրամադրող լինել»,-գրել է Բեգլարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ասկերանի բնակչուհուն Ստեփանակերտում ապրողներին կոչ է անում միանալ իրենց
- Արցախցի կին. Եգիպտացորենի հաց է, կարևորը Ակնայի ալյուրից չի
- Ակնա-Ասկերան ճանապարհին հերթապահությունը իրականացվում է ըստ գրաֆիկ.Արշակ Աբրահամյան
- Քաղաքագետ. Արցախի խնդիրը հումանիտար չէ, այլ աշխարհաքաղաքական