Ես հիասթափված եմ մինչ այժմ ԵՄ-ի և ԱՄՆ-ի արձագանքներից. CNN-ին ասել է Արայիկ Հարությունյանը
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Վերջին շրջանում միջազգային առաջատար գրեթե բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են Արցախի շրջափակմանը: Այդ շարքում կարևոր տեղ ունի CNN-ի այսօրվա հրապարակումը, որի հեղինակի հարցերին պատասխանել եմ Հանրապետության նախագահի պաշտոնից իմ հրաժարականից առաջ: Պատասխաններիս մի մասը տեղ է գտել նյութի մեջ, որը բավականին համակողմանիորեն ներկայացնում է իրավիճակը՝ և՛ քաղաքական, և՛ հումանիտար տեսանկյուններից:
Իմ հետևյալ շեշտադրումներն են ներկայացվել նյութում.
• «Ադրբեջանը շրջափակել է Արցախի Հանրապետությունը՝ մեր ժողովրդի դեմ ցեղասպանություն իրականացնելու գլխավոր նպատակով».
• «Հաշվի առնելով Ադրբեջանի ցեղասպանական մտադրությունները և երկարատև հակահայկական ատելության համակարգված պետական քաղաքականությունը՝ մեր ժողովուրդը հիմնավոր մտահոգություն ունի Ադրբեջանից ծագող ցանկացած ապրանքի անվտանգության վերաբերյալ».
• «Ադրբեջանը մարդասիրական օգնություն տրամադրելու փորձեր ձևացնելու փոխարեն պետք է ապարգելափակի Լաչինի միջանցքը».
• «Ես հիասթափված եմ մինչ այժմ ԵՄ-ի և ԱՄՆ-ի արձագանքներից: Եվրոպայի և Ամերիկայի անգործության և ձախողումների հիմքում ընկած պատճառները հիմնականում աշխարհաքաղաքական են, որոնք ներառում են նաև Ադրբեջանից էներգետիկ կախվածությունը»:
Ամբողջական նյութին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
https://edition.cnn.com/.../nagorno.../index.html...»:
Հարակից հրապարակումներ`
- Պատգամավորներին կոչ եմ անում նախագահի ընտրության հարցում չտրվել տարաբնույթ նեղ խմբային ազդեցությունների. Արայիկ Հարությունյան
- Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նոր պետնախարարին
- Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով
- Ինչպես են արձագանքում Արայիկ Հարությունյանի հրաժարականի խոստումին ֆեյսբուքում
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին