Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 9-10-ին կայցելի Երևան և Բաքու. Alpha News-ի աղբյուր
Alpha News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ամենայն հավանականությամբ, առաջիկա հանգստյան օրերին կայցելի Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ նոր ասելիքով: Այցը նախատեսված է սեպտեմբերի 9-ից 10-ը ընկած ժամանակահատվածում: alphanews.am-ի հաղորդմամբ, կա տեղեկություն նաև, որ Մակրոնը Երևանից հետո պիտի այցելություն կատարի նաև Բաքու:
«Հիշեցնենք՝ Էմանուել Մակրոնը Հայաստան է եկել միայն մեկ անգամ՝ 2018 թվականի հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում, որը համախմբել էր ավելի քան 2 տասնյակ երկրների ու կառավարությունների առաջնորդներին, սակայն այս այցը Հայաստան-Ֆրանսիա դիվանագիտական հարաբերությունների վրա որևէ ազդեցություն և էական նշանակություն չի ունեցել:
2017 թվականին Ֆրանսիայի նախագահ դառնալուց և 2021 թվականին վերընտրվելուց հետո մինչև հիմա Էմանուել Մակրոնը ո՛չ պաշտոնական, ո՛չ պետական այցով Հայաստան չի եղել ի տարբերություն Ֆրանսիայի նախկին նախագահների: 2006-ին Ժակ-Շիրակն է պետական այցով Հայաստան ժամանել, Նիկոլա Սարկոզին՝ 2011-ին, իսկ Ֆրանսուա Օլանդը՝ 2014-ին: Օլանդը երկրորդ անգամ Երևանում եղել է 2015-ին՝ Հայոց ցեղասպսանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառմանը մասնակցելու նպատակով:
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հայ համայնքի հետ հանդիպումներին Ֆրանսիայի գործող նածագահը բազմիցս հայտարարել է, որ կգա Հայաստան այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի հարցում տեղաշարժ լինի և Ֆրանսիան նոր ասելիք ունենա»,- գրում է կայքը։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է առաջին հերթին հաշվի առնել և՛Հայաստանի, և՛ Ադրբեջանի դիրքորոշումները. Զախարովան՝ Մակրոնի միջնորդական ջանքերի մասին
- Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ
- Ըստ Բաքվի՝ Մակրոնի «Լաչինի մարդասիրական միջանցք» ձևակերպումն անարգում է իր տարածքային ամբողջականությունը
- Մակրոնը հանդես կգա ԼՂ հակամարտության կարգավորման նոր դիվանագիտական նախաձեռնությամբ
- Ցավում եմ և դատապարտում շրջափակումը․ Մակրոնը՝ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին