ՀՀ իշխանությունը պետք է փոխի իր դիրքորոշումն Արցախի հարցում. Վարդանյան
«Առանց Արցախի չի լինելու Հայաստան, առանց Հայաստանի չի լինելու Արցախ, այդ կապը մեզ համար շատ պարզ է»,- ասաց «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր և «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի համատեղ ասուլիսում։
Ռ.Վարդանյանն Արցախից ասուլիսին միացել է տեսակապով։
Նա ընդգծեց՝ այս իրավիճակում պարտվողական մտածելակեպրով ապրելու իրավունքն չունեն. «Մենք իրավունք չունենք հրաժարվել Արցախից, մտածենք, որ ինչ որ ձևով կարող է խաղաղության պայմանագիրը կնքվի, դրա շնորհիվ Հայաստանը փրկվի, Արցախում ինչ կլինի՝ հետո կորոշենք։ Դա ճանապարհ է, որը մեզ տանում է անդունդ, դրան չենք կարող համաձայնվել ոչ մի դեպքում»։
Ռուբեն Վարդանյանն ասաց, որ այսօր Արցախի հարցն է ամենակարևորը, պետք է այդ հարցի շուրջ համախմբվել ու չթողնել, որ Արցախը դառնա Ադրբեջանի մաս և հայաթափվի։
«Հայաստանի իշխանությունը պետք է փոխի իր դիրքորոշումն Արցախի հարցում, որովհետև պարտվողական մտածելակերպը և այդ հռետորիկան մեզ անդունդ է տանում՝ կունենանք ոչ արժանապատիվ կյանք և պատերազմ։ Մեզ սպասվում է դա՝ մեր մեջ կոտրելով մեր ոգին, հավատը, որ կարող ենք պայքարել»,- ասաց Վարդանյանը։
Նրա ներկայացմամբ, Արցախում վիճակը շատ ծանր է, բարդ է. «Արցախցիները շարունակում են ոգևորել մեր ամբողջ հայկական աշխարհն իրենց հստակ և ուժեղ դիրքորոշումով, որ չնայած բոլոր դժվարություններին, պատրաստ են ապրել Արցախում, պայքարել Արցախի համար, իրենց միայն պետք է զգալ, որ իրենք մենակ չեն»։
Հարակից հրապարակումներ`
- Մեզ պետք է, որ ՀՀ իշխանություններն արցախահայերի թիկունքում Արցախի ճակատագրի մասին վտանգավոր հայտարարություններ չանեն. Վարդանյան
- Ռուբեն Վարդանյանը ութ հոգով ինչ-որ բան է պարտադրում Արցախի նախագահին. Անդրանիկ Քոչարյան
- Լիխտենշտայնի արքայազն Միխաելը պատրաստակամություն է հայտնել գլխավորել Արցախ մարդասիրական օդային օգնությունը. Ռուբեն Վարդանյան
- Ռուբեն Վարդանյան. Հռչակագրի ընդունումից 33 տարի անց կանգնած ենք Արցախի հանձնման ու ՀՀ ինքնիշխանության կորստի առջև
- Ռուբեն Վարդանյան. Անհրաժեշտ է Ադրբեջանին հասկացնել, որ նա չափից շատ է խաղարկում իր «ուժեղ ձեռքը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները