Տիգրան Բարսեղյանը չի մասնակցի Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը չի մասնակցի Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին:
ՀՖՖ-ից հայտնում են, որ Բարսեղյանը հավաքական էր ժամանել վնասվածքով: Մեր կիսապաշտպանը «Սլովանի» կազմում վերջին հանդիպումներին ևս մասնակցել էր վնասվածքով:
«Ազգային հավաքականի բուժանձնակազմի կողմից մանրակրկիտ զննման արդյունքում, ցավոք, պարզ դարձավ, որ Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին:
Տիգրան Բարսեղյանն արդեն լքել է հավաքականի ճամբարը: Ավելի վաղ, Հայաստանի Մ-21 հավաքականին էր միացել Սերգեյ Մուրադյանը: Այսպիսով, ազգային հավաքականը շարունակում է մարզական հավաքը 23 ֆուտբոլիստներով»,- հայտնում են ֆեդերացիայից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին մեր ընտրանին խաղալու է Թուրքիայի, իսկ սեպտեմբերի 11-ին Խորվաթիայի հավաքականի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի դեմ խաղից առաջ՝ Հայաստանի ազգային հավաքականը մարզվում է
- Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը
- Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան