Գեղամյան. Եվս մեկ նշան, որ Թուրքիան և Ադրբեջանը հարձակում են նախապատրաստում Հայաստանի վրա
Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը գրում է.
«Թուրքիայի նախագահ Էրդողանը երեկ (05.09.2023) կայացած կառավարության նիստից հետո իր ելույթում նշել է, որ քննարկվել է նաև «Կովկասում Հայաստանի սադրիչ վարքը»։
Եվս մեկ նշան, որ Թուրքիան և Ադրբեջանը հարձակում են նախապատրաստում Հայաստանի վրա և այսպիսի հայտարարությունները քարոզչական հող են դրա համար»։
Հիշեցնենք, որ Վարուժան Գեղամյանը երեկ մասնավորապես գրել էր. ««Բավական մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն Հայաստանի Հանրապետության դեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի իրականացրած ենթակառուցվածքային աշխատանքները նրան հնարավորություն են տվել առավելագույնս աննկատ համալրել առաջին գիծը
- Տաթև Հայրապետյան. Իրադրությունը իսկապես կարող է շատ արագ լարվել
- Վարուժան Գեղամյան. Բավական մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն ՀՀ դեմ
- Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը տարբեր պատճառներ ունի. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան