Wildberries. Շտկվել է տեխնիկական սխալը, որի պատճառով ապրանքների մի մասը Հայաստանում վաճառվել է ավելի ցածր գնով
Wildberries-ը վերացրել է տեխնիկական սխալը, որի պատճառով ապրանքների մի մասը Հայաստանում վաճառվել է ավելի ցածր գնով։ Սխալը շտկվել է կայքում և ամենատարածված բջջային օպերացիոն համակարգերում: Wildberries-ից հայտնում են, որ աշխատանքները վեջնական կավարտվեն մոտ ապագայում։
«Ընկերության համար կարևոր է տեղական բիզնեսի արձագանքը, և մեր ռազմավարության մեջ մենք միշտ ձգտում ենք հաշվի առնել տեղական համայնքների ցանկությունները և բարելավել մեր բիզնես գործընթացները՝ նրանց շահերին համապատասխան:
Wildberries-ը շարունակում է իր հարթակը տրամադրել հայկական արտադրության ապրանքների վաճառքի համար։ Այսպիսով, 2023 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանից իրացվել է 4,5 մլրդ դրամի արտադրանք»,- հայտնում են ընկերությունից։
Հիշեցնենք, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Ինչքան էլ Wildberries-ը ավելացնում է Հայաստանի պետական բյուջեի գումարները, այնքան էլ սառեցնում է հայկական ապրանքաշրջանառությունը, և տուժում են տնտեսվարողները։ Այդ պատճառով էլ երեկ կառավարության առաջ բողոքի ակցիա անցկացրած տնտեսվարողները պահանջել են Պետական եկամուտների կոմիտեից արգելել ռուսական տարբերակով ապրանքներ պատվիրելու հնարավորությունը։ Ի պատասխան այս բողոքի՝ ՊԵԿ-ը դիմել է Wildberries-ին, որպեսզի վերահսկողություն սահմանեն և արգելափակեն «զարտուղի» տարբերակով գնումներ կատարելը»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ինչ կլինի Wildberries-ի ճակատագիրը. էժան գնումների սիրահարներին տհաճ անակնկալ է սպասվում
- Ինչ են գնել հայաստանցիները Wildberries-ից վերջին երկու ամիսներին
- Դեռահասը «Wildberries»-ով ատրճանակ է գնել և կրակել ընկերոջը
- Թերի ապրանքների վերադարձի դեպքում Wildberries-ը հետադարձ առաքման արժեքը չի գանձի
- Wildberries-ի առավել եկամտաբեր կետը գործում է Աշտարակում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան