Ուրեմն, ո՞րն էր Սոչիի հանդիպման իրական օրակարգը․ Աղասի Ենոքյան
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրում է․
«Ադրբեջանը հանգիստ իր բլոկադան էր շարունակում ու հանկարծ Պուտին-Էրդողան հանդիպմանն ընդառաջ սկսում է ինտենսիվ մարտեր, սկսում է զորք շարժել, սկսում է այս ամենը լայնորեն լուսաբանել ռուսական և ադրբեջանական ալիքներով։
Սա ավելի շատ շանտաժ է, քան պատերազմի վերսկսում, որովհետեւ իրական մարտերից առաջ չես գովազդում քո զորքի շարժը։
Մյուս կողմից, ի սկզբանե պարզ էր, որ Էրդողանը Պուտինից չէր ստանա հացահատիկի գործարքի վերսկսման համար դրական պատասխան։ Ուրեմն, ո՞րն էր Սոչիի հանդիպման իրական օրակարգը»։