«Մենք վաղուց զույգ չենք»․ բլոգեր Ստոլյարովն այլևս Շոյգուի փեսան չէ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի դուստրը՝ Քսենյան, հայտարարել է սպորտային բլոգեր Ալեքսեյ Ստոլյարովից բաժանվելու մասին։ Բաժանումը տեղի է ունեցել չորս տարվա հարաբերություններից և առաջնեկի ծնվելուց մի քանի տարի անց, գրում է «Գազետա․ռու»-ն։
Նշվում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ստոլյարովը մի շարք սկանդալների մասնակից է դարձել, այդ թվում՝ Ուկրաինայում հատուկ գործողության վերաբերյալ ենթադրյալ քննադատության պատճառով։
«360» հեռուստաալիքին տված հարցազրույցում Քսենյա Շոյգուն ասել է, որ «բավականին երկար ժամանակ է՝ զույգ չեն, բայց շարունակում են մնալ գործընկերներ և շատ մտերիմ ընկերներ»։
Ինքը՝ Ստոլյարովը, ով եղել է Շոյգուի կողքին, ասել է, որ ինքն ու իր երեխայի մայրը «վաղուց ընկերներ են»։
«Այնպես չէ, որ մենք հիմա այդ որոշումը կայացրեցինք։ Դա մի քանի ամիս առաջ էր։ Մեզ համար ամենակարևորն այն էր՝ Միլանան չզգա, որ մենք հիմա միասին չենք։ Մենք նրա հետ շատ ժամանակ ենք ծախսում»,- նշել է Ալեքսեյ Ստոլյարովը՝ հավելելով, որ Շոյգուի հետ միասին նրանք նախատեսում են շարունակել աշխատանքը մեծ թվով սպորտային նախագծերի վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում