Աննա Հակոբյանը Կիևում կմասնակցի «Առաջին տիկնանց և ամուսինների» ամենամյա գագաթնաժողովին
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցում է «Առաջին տիկնանց և ամուսինների» ամենամյա գագաթաժողովինԱննա Հակոբյանի մասնակցության մասին տեղեկությունը հրապարակված է գագաթնաժողովի կայքում։
Գագաթնաժողովն անցկացվում է Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկու նախաձեռնությամբ։ Թեման հոգեկան առողջությունն է, և հյուրերը ելույթ կունենան պանելային քննարկումների ժամանակ:
2023-ի գագաթաժողովին մասնակցում են Դանիայի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, Ալբանիայի, Ճապոնիայի, Թուրքիայի, Կիպրոսի, Իսպանիայի և այլ երկրների առաջնորդների կանայք և ամուսիններ, բարձրաստիճան պաշտոնյաներ։
Հիշեցնեք, որ երեկ «Ազատություն»-ը գրել էր, որ իր աղբյուրի փոխանցմամբ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա, Աննա Հակոբանն անձամբ է օգնությունը փոխանցելու Ուկրաինային, ով Կիև է մեկնելու՝ մասնակցելու «Առաջին տիկնանց և պարոնների» երրորդ գագաթնաժողովին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան