Քաղաքական 14:43 06/09/2023 Արցախ

Արցախի ընդդիմադիր երեք խմբակցություններ նախագահի պաշտոնում առաջադրել են Սամվել Շահրամանյանի թեկնածությունը

Արցախի Հանրապետության խորհրդարանի ընդդիմադիր երեք խմբակցությունները՝ «Արդարություն», ՀՅԴ, «Արցախի ժողովրդավարական», Արցախի նախագահի պաշտոնում առաջադրել են նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանի թեկնածությունը։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը։

«Երեկ հանդիպում ենք ունեցել պարոն Շահրամանյանի հետ, ինչի արդյունքում որոշում ենք կայացրել առաջադրել իր թեկնածությունը նախագահի պաշտոնում։ Հանդիպմանը երեք խմբակցություններով ենք եղել, բայց ամեն խմբակցություն առանձին-առանձին փաթեթով է ներկայացնում՝ որպես յուրաքանչյուր խմբակցության թեկնածու»,- մանրամասնեց պատգամավորը։

Նա նշեց, որ «Արդարություն» խմբակցությունը երեկ արդեն ԱԺ է ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը՝ առաջադրելով  Սամվել Շահրամանյանին որպես իրենց խմբակցության նախագահի թեկնածու։

Մ.Հակոբյանն ասաց, երեկ իշխող «Ազատ Հայրենիք-ՔԴՄ» խմբակցության պատգամավորները նույնպես հանդիպել են Սամվել Շահրամանյանի հետ։

«Եթե չեմ սխալվում, արդեն հաստատել են, որ իրենց թեկնածուն նույնպես պարոն Շահրամանյանն է»,- ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ մյուս՝ «Միասնական հայրենիք» խմբակցության որոշման մասին տեղեկություն չունի։

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ԱՀ նախագահի պաշտոնից: Պաշտոնից ազատվել էր նաև պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ Այդ պաշտոնին նշանակվել է Սամվել Շահրամանյանը՝ ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։

Հիշեցնենք, որ Արցախի «Ազգային ժողով կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու մասին փոփոխության համաձայն, Արցախի նախագահին կարող է ընտրել խորհրդարանը։ Համաձայն այդ փոփոխության՝ ռազմական դրության ժամանակ Ազգային ժողովը նախագահ է ընտրում «մինչև գործող նախագահի լիազորությունների ավարտը նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում` ոչ շուտ, քան 7, ոչ ուշ, քան 10 օր հետո։ Ազգային ժողովը խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է նախագահ»:

Սամվել Շահրամանյանի կենսագրական տվյալներ (ԱՀ կառավարության կայք)

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1978թ. 01 դեկտեմբեր, ԼՂՀ ք. Ստեփանակերտ:

Կրթություն
1995 թվականին ընդունվել է Երևանի Գրիգոր Զոհրապի անվան համալսարանի Միջազգային տնտեսագիտություն ֆակուլտետը: 1998 թվականին տեղափոխվել է ԱրՊՀ Տնտեսագիտություն բաժինը և 1999 թվականին ավարտել այն:

Աշխատանքային գործունեություն
1999-2008թթ. ծառայել է ԼՂՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությունում:
2008-2010թթ. աշխատել է ԼՂՀ ԿԱ Հարկային պետական ծառայությունում՝ օպերատիվ հետախուզության վարչության պետի պաշտոնում:
2010-2013թթ. ծառայել է ԼՂՀ ԿԱ Արդարադատության նախարարությունում, որպես ԼՂՀ Գլխավոր հարկադիր կատարող:
2013 թվականին նշանակվել է ԼՂՀ ԿԱ Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետ, այնուհետև՝ քրեական հետախուզության վարչության պետ:
2014-2018 թթ. ծառայել է ԼՂՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությունում՝ վարչության պետի պաշտոնում:
2018-2020թթ. զբաղեցրել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը:
2018 թվականի հուլիսի 16-ի Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ:
2020 թվականի մայիսի 29-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
2020 թվականի մայիսի 29-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար:
2021 թվականի հունվարի 18-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ։
2022 թվականի մայիսի 17-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական։
2023 թվականի հունվարի 10-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ։
2023 թվականի հունվարի 16-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար։
2023 թ․ օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ պետական նախարար։

Այլ տվյալներ
1996-1999թթ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում:
Զինվորական կոչումը՝ «գեներալ-մայոր»:
Պարգևատրվել է ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կրծքանշանով, ԱՀ և ՀՀ ոստիկանության պետերի կողմից «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով, «Ծովակալ Իսակով», «Իրավակարգի ամրապնդման համար», «ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար», «Անվտանգության մարմինների 100-ամյակ», «Մարտական համագործակցության համար» մեդալներով:
2008 թվականին շնորհվել է Սամբո ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետի կոչում:
2020 թ. ապրիլի 30-ի ԱՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 3 զավակ:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:39
Երկրաշարժ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք
Հուլիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 22:05-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18։05-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
22:25
Մեկնարկել է «Ոսկե ծիրան»-ը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը Կինոփառատոնի շրջանակներում Երևան են ժամանել կինոյի համաշխարհային դեմքեր՝...
Աղբյուր` Panorama.am
22:12
ԼՂ Շուշիում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասնակցությունը ԹՊԿ գագաթնաժողովին խայտառակություն է. Նատալի Լուազոն
Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոն X-ի միկրոբլոգում գրել է ։ «Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
21:20
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Մուղլա նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է,...
Աղբյուր` Panorama.am
20:56
Խիստ նախնական տվյալներով Կ. Խաչատրյանը զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով արձակված կրակոցից է մահացել. ՀՀ ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քրատուղար Գոռ Աբրահամյանը գրել է. Մի քանի բանավոր հարցումները հաշվի առնելով` հայտնում եմ հետևյալը....
Աղբյուր` Panorama.am
19:29
Բաքվի բռնապետը իր առջև ևս խնդիր է դրել Հայաստանը վերածել կենսունակությունից զրկված ու ինքնաբավ կազմավորման. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Ադրբեջանը 2020 թվականից հետո ձգտում է ԹՊԿ-ում (Թյուրքական պետությունների կազմակերպություն)...
Աղբյուր` Panorama.am
19:17
Հայաստանն առանց սահմանների է ճանաչել Պաղեստինի Պետությունը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը «Sputnik Արմենիայի» հարցմանն ի պատասխան չի նշել, թե որ սահմաններով է ճանաչել Պաղեստինի...
Աղբյուր` Panorama.am
18:09
Պարսից ծոցում կողաշրջվել է Իրանի ռազմածովային ուժերի Sahand ռազմանավը
Պարսից ծոցի ափին գտնվող Հորմոզգան նահանգի Բանդար Աբբաս քաղաքի մոտակայքում գտնվող նավամատույցում վերանորոգվելիս Իրանի ռազմածովային ուժերի...
Աղբյուր` Panorama.am
16:59
Բանակից զորացրվելու խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով, 3 հոգի վրաերթի են ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոցներ
Այսօր Վայոց ձորի մարզում, ժամը 02:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում,...
Աղբյուր` Panorama.am
16:00
Առաջիկա օրերին գիշերները եղանակն այլ կլինի՝ ցերեկներն՝ այլ
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են. Երևան քաղաքում`       Հուլիսի 7-ի ցերեկը,...
Աղբյուր` Panorama.am
15:33
Սևանա լճի 2-րդ հանրային լողափի տարածքում 3 երեխա էր կորել
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Հուլիսի 7-ին, ժամը 14։30-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն...
Աղբյուր` Panorama.am
15:27
Այսօր դատախազի մահվան պատճառ դարձած ատրճանակը գնվել էր վերջերս
Գեղարքունիքի մարզում ժամը 00:35-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վարդենիսի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Չարիքի իշխանությունից ազատվելու հարցում մեր ժողովուրդը վճռական է. Գառնիկ Դանիելյան
«Տավուշը հանուն հայրենիքի»  շարժման անդամ, պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Սիրելի հայրենակիցներ, ինչպես և...
Աղբյուր` Panorama.am
14:16
Ըստ ԱՄՆ Պետքարտուղարության՝ Իրանում ընտրությունների արդյունքները չեն փոխի ԱՄՆ քաղաքականությունն իր նկատմամբ
Իրանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները չեն ազդի այդ երկրի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության վրա։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին...
Աղբյուր` Panorama.am
13:07
Նիդեռլանդների հետ խաղում թուրք երկրպագուները զանկվածաբար ցույց են տվել «Գորշ գայլերի» սիմվոլը
Թուրքիայի հավաքականի երկրպագուները 2024 թվականի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ խաղում Նիդեռլանդների դեմ խաղում զանգվածաբար ցուցադրել են...
Աղբյուր` Panorama.am
12:31
Հալեպի նահանգի Աֆրին քաղաքի ուղեկալներից հանում են թուրքական դրոշները
Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող  Հալեպի նահանգի Աֆրին քաղաքի ուղեկալներից հանում են թուրքական դրոշները։ Այդ մասին տեսագրություն է...
Աղբյուր` Panorama.am
12:09
Քևին Սփեյսիի հետ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին Կինոյի տան Մեծ դահլիճում
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնից հայտնում են. «Թատրոնի և կինոյի մեծ դերասան Քևին Սփեյսիի հետ հանդիպումը տեղի...
Աղբյուր` Panorama.am
11:54
Ջրցան մեքենաներն անցել են Հանրապետության հրապարակով և շրջում են մայրաքաղաքում
Երևանի քաղաքապետի մամուլի քրատուղար Հայկ Կոստանյանը գրում է. «Վարդավառի տոնին նվիրված` «Երևանի աղբահանություն և սանիտարական...
Աղբյուր` Panorama.am
11:36
Հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզի նախկին դատախազի դին
Իրավապահները հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի նախկին դատախազ Կարեն Սերվանտեսի Խաչատրյանի անշնչացած մարմինը: Այդ մասին հայտնում է Armlur.am-ը։...
Աղբյուր` Panorama.am
10:39
Իրան քաղաքական և քաղաքակրթական հասկացությունը վերէթնիկական է
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Մեզանում Իրանի մասին ընկալումներում հիմնական սխալներից մեկն այն է, որ Իրանը դիտարկվում է՝ որպես...
Աղբյուր` Panorama.am
10:20
Կրակոցներ Երևանի կենտրոնում
Հուլիսի 6-ին, կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում: Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
10:10
Հայաստանում նշվում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը
Այսօր Հայաստանում նշվում է  Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը  Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է և կոչում է նաև...
Աղբյուր` Panorama.am
00:59
Թուրքիան դուրս մնաց Եվրո-2024-ից
Նիդեռլանդները կիսաեզրափակչում են
Աղբյուր` Panorama.am
23:41
«Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում բռնկված հրդեհը մարված է
Հուլիսի 6-ին, ժամը 19:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Երևանի ՀԷԿ-1»-ի...
Աղբյուր` Panorama.am
22:53
Եվրո 2024. Անգլիան անցավ կիսաեզրափակիչ փուլ
Եվրոպայի  2024 թ.առաջնության 1/4 եզրափակիչ փուլի Անգլիա-Շվեյցարիա հանդիպումը հիմնական ժամանակում ավարտվեց ոչ ոքի՝ 1։1 հաշվով։...
Աղբյուր` Panorama.am
22:36
Ավարտվեցին արցախահայության իրավունքների պաշտպանության վերաբերյալ քննարկումները
«Ավարտվեցին մեր եռօրյա ինտենսիվ աշխատանքային քննարկումները` կապված միջազգային և ԱՄՆ դատարաններում Հայ ժողովրդի, այդ թվում` Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:16
Սրբազան պայքար. Հետևորդների քանակի «նվազումը» մեր իսկ ձեռքի գործն է
Թելեգրամի «Սրբազան  պայքար» ալիքը գրում է. «Սիրելի հայրենակիցներ, մայիսի վերջին մի քանի անգամ տեղեկացրել ենք, որ մեր...
Աղբյուր` Panorama.am
22:05
Քևին Սփեյսիի հետ հանդիպումն Ամերիկյան համալսարանում չեղարկվել է
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակից հունիսի 25-ին հայտնել էին, որ կինոփառատոնի պատվավոր հյուրն է...
Աղբյուր` Panorama.am
21:45
Պորտուգալիայի հավաքականի պարտությունից հետո Ռոնալդուն դիմել է երկրպագուներին
Եվրոպայի 2024 թվականի առաջնությունից Պորտուգալիայի հավաքականի դուրս մնալուց հետո հավաքականի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն դիմել է երկրպագուներին։...
Աղբյուր` Panorama.am
21:31
Հուլիսի կեսին մեկնարկում է «Արծիվ գործընկեր-24» զորավարժությունը
Հուլիսի 15-ից 24-ը Հայաստանում կայանալիք «Արծիվ գործընկեր» զորավարժությանը կմասնակցեն  զինծառայողներ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են ու մտացածին. Սահմանադրագետ
17:14 05/07/2024

Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են ու մտացածին. Սահմանադրագետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}