Վարդանյան. Այն ուժերը, որոնք ընդունում են՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ընդունելի են մեզ համար
«Արցախի նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանին ճանաչում եմ և հարգում եմ, իսկ որպես պաշտոնյա գնահատական տալ չեմ կարող, քանի որ երկու օր է, ինչ պետնախարար է»,- ասաց «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող, ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր և Մանե Թանդիլյանի համատեղ ասուլիսում։
Ռ.Վարդանյանն Արցախից ասուլիսին միացել է տեսակապով։
Նա հայտարարեց, բոլոր մարդիկ, որոնք Արցախում են, պատրաստ են պայքարել, որ Արցախը մնա հայկական, իրենք կանգնած են այդ ուժերի կողքին։
«Բոլոր այն ուժերը, որոնք ընդունում են այն գաղափարը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ընդունելի են մեզ համար։ Մեր նպատակն է համախմբել այն ուժերը, որոնք իսկապես պատրաստ են դրա համար աշխատել, պայքարել, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում։ Մենք նաև համագործակցելու են պետության հետ, որ միասին կարողանանք այդ ճանապարհն անցնել։ Այն ուժերը, որոնք ուրիշ ճանապարհ են առաջարկում, մենք չեն կարող իրենց հետ համագործակցել, վտանգավոր դեր են խաղում»,- նշեց Ռուբեն Վարդանյանը։
Նա ասաց, որ այսօր հայրենական պատերազմական ռեալ իրավիճակ է ու պետք է ունենալ հստակ դիրքորոշում՝ պատժել այն մարդկանց, որոնք այդ մոտեցումներին խանգարելու են իրենց քայլերով։
Ըստ Վարդանյանի, այս իրավիճակում սխալ է պաշտոնի համար կռվել, միակ հարցն այն պետք է լինի՝ ինչ անել, ինչն է օգում Արցախը մնա հայկական, պահել Արցախը որպես պետություն, ինչը դրան օգնում է պետք է աջակցել, ինչը խանգարում է, պետք է պայքարել։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Եթե ամեն ինչ հարթ գնա, հնարավոր է առաջին փուլով Սամվել Շահրամանյանն ընտրվի նախագահ
- Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նոր պետնախարարին
- Սերժ Սարգսյանը հույս է հայտնում, որ Սամվել Շահրամանյանի նշանակմամբ Արցախի իշխանությունների քաղաքականությունն առավել հստակ և նպատակադրված կդառնա
- Արտակ Բեգլարյան. Իմ դիմումի համաձայն՝ ազատվել եմ պետնախարարի խորհրդականի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան