Դուք պարտվելու եք, քանի որ թույլ եք, անգրագետ եք. Ռուբեն Վարդանյանը՝ ՔՊ-ին
«Խոսքերը, որ ասում են Անդրանիկ Քոչարյանը, Ալեն Սիմոնյանը, չեն հասկանում, որ առաջին հերթին ցույց են տալիս իրենց մակարդակը, մտածելակերպը, երկրորդ, վնաս են հասցնում Հայաստանի ու Արցախի հիմքերին»,- ասաց «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող, ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր և «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի համատեղ ասուլիսում։
Ռ.Վարդանյանն Արցախից ասուլիսին միացել է տեսակապով։
Նա նշեց, որ այդպես իշխող ուժի ներկայություններին իրենց թուլությունն են ցույց տալիս։
«Դուք պարտվելու եք, քանի որ թույլ եք, մասնագետ չեք, անգրագետ եք, չեք արել այն, ինչ խոսք եք տվել, չեք կարողանում ներկայացել մեր երկիրը ոչ միջազգային դաշտում, ոչ ներսում, ձեր պահելաճևը, մարդկանց վրա թքելը, Արարատ սարը ոչ հայկական դարձնելը և այլ բաներ են բերելու նրան, որ դուք պարտվելու եք, ոչ թե դրսի ուժերն են ազդելու դրա վրա։
Իշխանություններն իրենց գործողություններով են թուլացնում մեզ, վնաս բերում, որ ի վերջո կործանվենք, ընկնենք սանկացիների տակ»,- ասաց Ռ. Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վարդանյան. Այն ուժերը, որոնք ընդունում են՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ընդունելի են մեզ համար
- ՀՀ իշխանությունը պետք է փոխի իր դիրքորոշումն Արցախի հարցում. Վարդանյան