Երկրորդ անգամ տարածելով կեղծ հաղորդագրություն ադրբեջանական կողմը տեղեկատվական հենք է նախապատրաստում հերթական սադրանքի համար ԱՀ ՊՆ
Արցախի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 6֊ին , ժամը 19։50֊ի սահմաններում կրակ են բացել օկուպացված Քաշաթաղի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել էր ևս մեկ ստահող հաղորդագրություն պնդելով, թե ՊԲ ստորաբաժանումներն իբր թե փորձել են նույն շրջանի տարածքում կատարել ինժեներական աշխատանքներ ։
Ակնհայտ է, որ օրվա ընթացքում երկրորդ անգամ տարածելով կեղծ հաղորդագրություն ադրբեջանական կողմը տեղեկատվական հենք է նախապատրաստում հերթական սադրանքի համար։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՊՆ-ն հերքում է կեղծ լուրը թե Մարտունու շրջանում ամրաշինական աշխատանքներ են կատարել
- Ադրբեջանը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` թիրախավորելով գյուղաշխատանքներ կատարող կոմբայնը. Արցախի ՊՆ
- Ադրբեջանը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը, կա վիրավոր. Արցախի ՊՆ
- Կեղծ հայտարարությունների տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի նախապատրաստել տեղեկատվական հենք հերթական սադրանքի համար. Արցախի ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին