Արշավիր Ղարամյան. Ռուսական պետական և իշխանական խոսափողները կարծես պատրաստ են հայտարարել «Նիկոլ դավաճան»...
Արցախի Հանրապետության ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը գրում է.
«Երբ հայ ժողովրդի մի ստվար մասը հայտարարում էր «Նիկոլ դավաճան»՝ Ռուսաստանի իշխող քաղաքական էլիտան ամենաբարձր մակարդակով հայտարարում էր՝
-«..., որ այստեղ նույնիսկ չէր կարող խոսք լինել՝ ինչ որ դավաճանության մասին»,
-«Այս որոշումները մեծ համարձակություն էին պահանջում վարչապետից։ Սա ակնհայտ բան է»։
Ռուսական պետական և իշխանական խոսափողները այսօր կարծես թե իրենք են պատրաստ հայտարարել «Նիկոլ դավաճան»...
Հ.Գ. Ոնց որ ասած օղորմածիկ տատըս՝ Նիկոլը «պուլերը կոխա տամ»,կամ էլ Ռուսական կողմն է ձանձրացել՝ Նիկոլի հետ «մուկ ու կատու» խաղալուց...»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին