Կրթություն, գիտություն 11:58 06/09/2023 Հայաստան

Գիտուժ. Հայաստանի կարիքներից բխող գիտական համակարգ չես կարող կառուցել ոչ համակարգային լուծումներով

«Գիտուժ» նախաձեռնությունը, անդրադառնալով «Ակադեմիական քաղաք» նախագծով պայմանավորված գիտության քաղաքականության մեջ վերջին զարգացումներին և կառավարության մակարդակով տարբեր քննարկումներին, հայտարարում է.

«ՀՀ կառավարության գլխավորությամբ պատասխանատու նախարարությունները (ԿԳՄՍ, ԲՏԱ, Էկոնոմիկայի նախարարություն) վերջին երկուսուկես տարվա ընթացքում չկարողացան, միմյանց հետ համագործակցելով, հստակ սահմանել Հայաստանի Հանրապետության նպատակներից ու կարիքնեից բխող գիտական և ԳՀՓԿԱ առաջնահերթությունները։ Իրենց օրակարգում չընդգրկեցին այդ առաջնահերթությունները սպասարկող գիտահետազոտական ու նորարարական համակարգի ստեղծման ու զարգացման հարցը։

Արդյունքում Հայաստանում գիտահետազոտական ու ԳՀՓԿ աշխատանքների զարգացմանն ուղղված քաղաքականությունը շարունակում է մնալ ոչ համակարգային՝ հիմնվելով մակերեսային հետազոտությունների և տեղային լուծումների վրա։

Մասնավորապես,

1. «Ակադեմիական քաղաք» նախագծի հայեցակարգում ամբողջությամբ բացակայում է գիտական հետազոտությունների միջոցով պետության խնդիրները լուծելու նպատակի և դրան հասնելու համար անհրաժեշտ քայլերի սահմանումը։

2. Հուլիսի 17-ին ԿԳՄՍ նախարարության էջում հրապարակվել է հայեցակարգային առաջարկությունների մասին հրավեր, որտեղ նշված է. «2027 թվականից պետական ֆինանսավորում և աջակցություն կտրամադրվի միայն խոշորացված բուհերին և դրանց հետ միավորված գիտական կազմակերպություններին»։ Այսինքն` պետական աջակցություն և ֆինանսավորում ստանալու են միայն այն գիտահետազոտական ինստիտուտները, որոնք կմիավորվեն համալսարանների հետ։ Այսպիսով, պետական քաղաքականություն է դառնում այն մտավախությունը, որի մասին բազմիցս բարձրաձայնել են տարբեր շահագրգիռ կողմեր. կառավարությունը շարունակում է դրսևորել պետության մրցունակության ապահովման գործում պետական գիտական հաստատությունների (Public research institutions) դերի գիտակցման բացակայություն և անտեսում է միջազգային փորձը։

3. Կառավարությունը չունի արդյունաբերության ու գիտության կապի մասին համապարփակ ռազմավարություն, որի վրա պետք է հենված լիներ նաև «Ակադեմիական քաղաք» նախագծի հայեցակարգը։

4. Կառավարությունը մի քանի տարի անընդմեջ ամբողջությամբ չի իրականացնում պաշտպանական ԳՀՓԿ-ի՝ միջազգային չափանիշներով առանց այն էլ չնչին ծավալի ծրագրերը։


Վերևում շարադրված կետերը հաշվի առնելով, «Գիտուժ» նախաձեռնությունը կառավարությունից պահանջում է.

1. Հանրային հանձնառություն վերցնել հարկատուների գումարները ներդնել այնպիսի գիտահետազոտական ու նորարարական ազգային համակարգ ձևավորելու մեջ, որն առաջին հերթին լուծելու է Հայաստանի Հանրապետության խնդիրները։

2. Հայաստանի Հանրապետության նպատակներից ու կարիքներից բխող հետազոտական ու ԳՀՓԿԱ առաջնահերթությունները սահմանելու համար հստակ պատասխանատուներ նշանակել։ Համակարգային մոտեցմամբ մշակել այդ առաջնահերթությունները սպասարկող մրցունակ էկոհամակարգի զարգացման հայեցակարգ և միջոցառումների ծրագիր։

3. Հրաժարվել պետականության հիմքը հանդիսացող գիտությանը վերաբերող ցանկացած կառավարչական ու համակարգային փոփոխություններից մինչև չեն սահմանվել նպատակները, դրանցից բխող առաջնահերթությունները և հարկատուների գումարները գիտական հետազոտությունների ու փորձակոնստրուկտորական աշխատանքների մեջ ներդնելու արդյունավետության առանցքային ցուցանիշները (KPI)։

Մասնավորապես, դադարել գիտությունը դիտարկել կրթությանը սպասարկող բաղադրիչ՝ անտեսելով ճկուն և մրցունակ գիտահետազոտական ու նորարարական ազգային համակարգ ունենալու համար քայլերի հերթականությունը։ Ներառյալ համալսարաններից անկախ պետական գիտական հատատություններ ունենալու, դրանք թիրախային զարգացնելու նշանակությունը, ինչպես նաեւ ըստ անհրաժեշտության նորերը հիմնելու հրամայականը։

Գիտահետազոտական և նորարարական համակարգ ունենալը զարգացած և անվտանգ Հայաստանի Հանրապետություն տեսնելու երազանքից ծնված հարց է։ Այն Գիտուժի ջանքերով օրակարգ մտավ 44-օրյա պատերազմից հետո։ Եզակի դեպք, երբ փորձ արեցինք պատմությունից դասեր քաղել։ Դա է պատճառը, որ Գիտուժը «մրցունակ համակարգ» բառի կողքին միշտ շեշտում է՝ երկրի անվտանգային ու զարգացման նպատակները և կարիքները սպասարկող մրցունակ համակարգ։ Այս շեշտադրումները կարևոր են։

Հայաստանում գիտության և ԳՀՓԿ համակարգի զարգացումը պետության մրցունակության հարց է, որը չի կարող լուծվել ընդամենը մեկ, այն էլ չհիմնավորված նախագծի միջոցով»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am
08:36
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:23
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. Փաշինյան
«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու...
Աղբյուր` Panorama.am
08:20
Հրդեհ՝ Վանաձորում
Դեկտեմբերի 22-ին, ժամը 23։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:12
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}