«Ժողովուրդ». Հայրենասիրություն քարոզողը բանակից խուսափելու համար երեխաներին օտարերկրյա քաղաքացիներ է դարձրել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայկ Մարությանն ունի 4 զավակ՝ 2 տղա և 2 աղջիկ։ Նրա զավակները Չեխիայի քաղաքացիներ են. «Ժողովուրդ» օրաթերթն այս մասին գրել է: Օրեր առաջ Մարությանը ոչ միայն հաստատեց այս փաստը, այլև հայտարարեց, որ եթե իր որդիները մեծանան և ցանկանան ծառայել հայկական բանակում, ապա կծառայեն։
Մի քաղաքական ուժի ղեկավար, որը նույնիսկ քաղաքական ծրագիր չունի, խոսում է հայրենասիրության և հայրենիքի պաշտպանության կարևորության մասին, իր որդիներին դարձրել է Չեխիայի քաղաքացիներ, որպեսզի խուսափեն ծառայությունից։ Ստացվում է, որ հայրենասիրություն և մարդասիրություն քարոզող անձն իր երեխաների մեջ սնել է այլ հայրենիք և սերմանել է սեր այլ հայրենիքների նկատմամբ։
Իրականում հայրենասիրություն բառը այդպիսի գործիչները դարձնում են այցեքարտ՝ բացելով ժողովրդի սրտի դռները, սակայն իշխանության գալով՝ դառնագին շրըխկացնում են դռները թե՛ հայրենիքի առաջ և թե՛ խղճի առաջ:
Հազարավոր ծնողներ մնացին անզավակ 2020թ.-ից հետո, և որևէ մեկը նրանցից չէր հետաքրքրվել՝ ուզում են ծառայել հայկական բանակում, թե ոչ:
Ծառայությունը մեր երկրում պարտադիր է, և բոլորը հավասար են օրենքի առաջ: Հայկ Մարությանը թերևս հենց ծառայությունից խուսափելու համար է իր որդիներին Չեխիայի քաղաքացիներ դարձրել: Բայց մի՞թե հայրենիքը չի սկսվում այն սահմանից, որն արյունոտ է, մի՞թե հայրենիքի համար պարտք տալը ըստ ցանկության է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան