«Հրապարակ». «Ավելի լավ է ծեծկռտուքի մեջ ընկնեմ, քան թե Նիկոլ Փաշինյանն իմանա, որ իրեն չեմ պաշտպանել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանական աղբյուրներն ասում են, որ ԱԺԲ-ն կամ, այլ կերպ ասած՝ «Սասնա ծռերը», առաջին անգամ չէ, որ սադրում է ՔՊ-ականներին ինչպես եղավ նախօրեին Մալաթիա-Սեբաստիա համայնքում, որտեղ քաշքշուկ տեղի ունեցավ, ապա մարդիկ բերման ենթարկվեցին ոստիկանություն։
ՔՊ-ականները պատմում են, որ մոտ 15 օր առաջ «ծռերը»՝ կրկին իրազեկման ակցիա իրականացնելիս, կարճատև կանգառ են արել ՔՊ-ի Մալաթիայի նույն ենթաշտաբի դիմաց և վիրավորական արտահայտություններ հնչեցրել իշխանությունների, հատկապես` Նիկոլ Փաշինյանի հասցեին, սակայն ՔՊ-ականներն այդ անգամ չեն տրվել սադրանքներին, քանի որ կանգառը եղել է կարճատև, և «ծռերը» շուտ են հեռացել:
ՔՊ-ական մեր զրուցակցի խոսքով, նախօրեին նրանք միտումնավոր երկար են կայանել, հանդիսավոր կանգնել ՔՊ-ի պաստառի առջև և ոչ թե իրազեկման ակցիա, այլ մինի-միտինգ արել, բացականչելով՝ «նարկոման», «դավաճան» իշխանություններ:
Իսկ երբ սկսել են հասցեական Փաշինյանին քննադատել, շտաբի ներսում չեն կարողացել հետ պահել թաղապետ Արման Բարխուդարյանին, ով դուրս է եկել` սպառնացել, թե ոստիկանություն կկանչի, ապա ձեռնամարտի նետվել։ Հավանաբար մտածել է` ավելի լավ է ծեծկռտուքի մեջ ընկնեմ, խայտառակվեմ, քան թե Նիկոլ Փաշինյանն իմանա, որ իրեն չեմ պաշտպանել, ու պաշտոնից ազատի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան