«Հրապարակ». Բակային հանդիպումներ կազմակերպելը ՔՊ-ի համար դարձել է խնդրահարույց
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի ընտրություններին ընդառաջ, խորհրդարանում «բաց դռների» օրեր են հայտարարել. մինչև դեկտեմբերի 17-ը քաղաքացիների ընդունելություն են կազմակերպել ոչ միայն ԱԺ նախագահն ու փոխնախագահները, այլև ԱԺ որոշ մշտական հանձնաժողովներ:
Բակային հանդիպումներ կազմակերպելը ՔՊ-ի համար դարձել է խնդրահարույց` Նիկոլ Փաշինյանն առանց հսկայական թիկնազորի փողոց դուրս չի գալիս և Երևանի քարոզարշավին իր մասնակցությունն իրականացնում է փակ հանդիպումների, դպրոցներ այցելելու, անգամ մարզային շրջագայությունների տեսքով:
Մյուսներն էլ խնդիրներ ունեն` նախօրեին բակերից մեկում Ալեն Սիմոնյանի վրա բարձրահարկից ջուր են լցրել: Տիգրան Ավինյանին ավելի չեզոք են ընդունում երևանցիները, բայց նրան մենակ թողնելն էլ աչք է ծակում` որտե՞ղ է հսկայական իշխող կուսակցությունը: Այնպես որ, ՔՊ-ի հույսը մնացել են նման ընդունելություններն ու խոստումները, որ ուղիղ հանդիպումների, թաղեթաղ շրջելու բացը դրանով լրացնեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան