Մոտ օրերս Նիկոլ Փաշինյանի դեմ դաժանագույն կոմպրոմատների հրապարակում կլինի.Նաիրա Զոհրաբյան
«Նոր պատերազմի շատ մեծ հավանականություն կա, ինչի մասին հայտարարեց Արցախի Պաշտպանության բանակը»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, հավելելով, որ նման տեղեկություն են տարածում նաև Կրեմլին մոտ կանգնած Telegram ալիքները:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմով վերցնել «զանգեզուրի միջանցքը»:
Ես չգիտեմ երկրորդ այսպիսի ժողովուրդ, որ ուրախ-զվարթ, երգով-պարով գնա սպանդանոց
Նա ասաց, որ ուզում է շնորհավորել 680 հազար այն քաղաքացիներին, որոնք «Ապագա կա» գոռալով գնում և ընտրում էին իրենց և հարազատների մահը և օջախները թուրքին հանձնելու հեռանկարը:
Նրա խոսքով, երկիրն այսօր կանգնած է շատ ավելի ծանր՝ լինելիության խնդիրների առաջ, քան 44-օրյա պատերազմի ժամանակ:
«Ես չգիտեմ համաշխարհային պատմության մեջ քաղաքագիտական վերլուծություններում, համաշխարհային պատմությունում երկրորդ այսպիսի ժողովուրդ, որ ուրախ-զվարթ, երգով-պարով գնա սպանդանոց»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Ես հերթական անգամ կզարմանամ ՌԴ-ի վրա, եթե համաձայնի Գուրգեն Արսենյանի ագրեմանն ընդունի որպես դեսպան
Տեղեկացնելով, որ մամուլում տեղեկություն է շրջանառվում, որ Գուրգեն Արսենյանը նշանակվելու է ՌԴ-ում ՀՀ դեսպան՝ բանախոսն ասաց. «Ես հերթական անգամ կզարմանամ ՌԴ-ի վրա և հերթական անգամ կշնորհավորեմ Նիկոլին, որը ամեն օր ցփնում է Ռուսաստանի վրա, եթե ՌԴ-ն համաձայնի Գուրգեն Արսենյանի ագրեմանն ընդունի որպես դեսպան»:
Զոհրաբյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ին պատերազմ է հայտարարել՝ իտալական թերթին տված հարցազրույցում վերջինիս մեղադրելով Արցախը և Հայաստանը հանձնելու մեջ և որ սխալ էր միայն ՌԴ անվտանգության համակարգում լինել:
Նա հայտնեց, որ բացի ՌԴ-ից Հայաստանի անվտանգության այլընտրանքային համակարգի առաջարկ չի եղել:
Ռուսաստանը Մարիա Զախարովայի շուրթերով երեկ Փաշինյանին անվանեց փողոցային լակոտ
«Երեկ Ռուսաստանն ուղղակի պաշտոնական մակարդակով սատկացրեց Նիկոլին՝ նրան անվանելով փողոցային, որովհետև Մարիա Զախարովայի դիվանագիտական տեքստը, եթե վերլուծենք, ապա ստացվեց, որ Զախարովան ասում է, որ պետական գործիչը շարքային քուչի լակոտից տարբերվում է նրանով, որ պատասխանատվություն է կրում իր արած հայտարարությունների և կատարած քայլերի համար: Ըստ էության Ռուսաստանը Մարիա Զախարովայի շուրթերով երեկ Փաշինյանին անվանեց փողոցային լակոտ՝ ասելով, թե վերջիններս են միայն ասում, թե վատ պարողին ինչն է խնգարում»,-ասաց Զոհրաբյանը և հավելեց. «Ես դիմում եմ Պսկովում, Նիժնի Տագիլում, Մոսկվա-տեղ հով լռված մեր երեք միլիոն հայրենակիցներին՝ դուք հասկանում եք, որ Նիկոլ Փաշինյանը ռուսական արջի Դամոկլյան սուրը կախում է ձեզանից յուրաքանչյուրի գլխին: Այդտեղ կամ Լոս Անջելեսում լռված հայերը գրում են «մեր խզոր» վարչապետը: Դուք հասկանում եք, որ ձեր «խզոր» վարչապետը ձեր վիզը կտրել է տալիս ՌԴ-ում»:
Մոտ օրերս Նիկոլ Փաշինյանի դեմ դաժանագույն կոմպրոմատների հրապարակում կլինի
Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ պատահական չէ, որ նախորդ օրը Կոնստանտին Զատուլինն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է:
«Ռուսական իմ աղբյուրները, տարբեր շրջանակներ խոսում են առաջիկա շատ մոտ ժամանակում ռուսական հավաստի աղբյուրներից Նիկոլ Փաշինյանի դեմ դաժանագույն կոմպրոմատների հրապարակման մասին և այդ կոմպրոմատները չեն վերաբրում Նիկոլի անձնական կյանքին: Ըստ ռուսական աղբյուրների, այդ կոմպրոմատները վերեբերելու են Նիկոլ-Ալիև պայմանավորվածություննրի և փաստերի հրապարակումը, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես դավաճան է, դրան մնացել է օրեր»,-ասաց նախկին պատգամավորը և հայտարարելով, որ մեղավորները չեն հասցնելու փախչել, հավելեց. «Նույն ԱԱԾ-ն թուլ չի տալու, որ նիկոլ Փաշինյանի թիվ մեկ բորտը, Խաչատուր Սուքիասյանի, Սմավել Ալեքսանյանի և Գուրգերն Արսենյանի մասնավոր ինքնաթիռները բարձրանան օդ: էդ բորդի հրամանատարը հրահանգ է ստանալու օդ չբարձրանա»:
Աննա Հակոբյան, ես վստահ եմ, որ Մեհրիբան Ալիևան հրահանգ կտար, որ քեզ չկրակեին
Տեղեկացնելով, որ Աննա Հակոբյանը մեկնել է Կիև և, ի հեճուկս ՌԴ-ի, հումանիտար օգնություն է հասցրել Ուկրաիանա՝ Զոհրաբյանն ասաց. «Աննա Հակոբյան, ես վստահ եմ, որ Մեհրիբան Ալիևան հրահանգ կտար, որ քեզ չկրակեին, լավ կլիներ որ կոռնիձորում կանգանծ հայկական և ֆրանսիական հումանիտար բեռը Լաչինի միջանցքով տանեիր Արցախ: Ես վստհ եմ, որ ալիևները հարհանգ կտային որ քո վրա չկրակեին և չգերեվարեն»:
Մայրը իր որդուն վաճառել է տուկի թել պրես անող սարքով
Զոհրաբյանը նաև անդրադարձավ դեպքին, երբ մարզ այցի ժամանակ Քարաշենի կինը մոտեցել էր Նիկոլ Փաշինյանին, համբուրել և ասել էր որ զոհվածի մայր է:
«Հետո նրա համագյուղացիները զանգեցին, իմացանք, որ իրոք զոհվածի մայր է և նրան տուկի թել պրես անող սարք են տվել: Մայրը իր որդուն վաճառել է տուկի թել պրես անող սարքով: Ուզում եք որ ես նման զոհվածի ծնողին հարգեմ: Տո իր տղան երկնքից նայում ու թքում է նման ընթանիքի վրա: Ես ինչպես կարող եմ մորը, ով իր զոհված որդուն ծախել է տոկի թել պրես անող սարքով, հարգեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան