Չինաստանի պետական ծառայողները կհրաժարվեն iPhone-ի օգտագործումից
Չինաստանի մի շարք նախարարությունների պետական ծառայողները պետք է դադարեն iPhone-ը որպես աշխատանքային հեռախոս օգտագործել մինչև սեպտեմբերի վերջ և անցնեն այլ արտադրողների սմարթֆոնների,։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով South China Morning Post-ին։
Ավելի վաղ Wall Street Journal-ը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ Չինաստանի իշխանություններն արգելել են պետական ծառայողներին աշխատանքի համար օգտագործել iPhone-ներ կամ արտասահմանյան արտադրության այլ սարքավորումներ։
South China Morning Post-ի աղբյուրների համաձայն՝ արգելքը վերաբերում է միայն Կալիֆորնիայում մշակված iPhone-ներին և չի վերաբերում այլ օտարերկրյա սմարթֆոնների ապրանքանիշերին։ Ընդ որում, ոչ բոլոր պետական ծառայողները պետք է հրաժարվեն iPhone-ից, այլ որոշ նախարարությունների աշխատակիցները, որոնք առնչվում են ներդրումների, առեւտրի եւ միջազգային հարաբերությունների ոլորտների հետ։