Oգոստոսին գրանցվել է բենզինի 8.5% և դիզելային վառելիքի՝ 8.2% գնաճ
2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ 2023թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 0.6% գնաճ:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. օգոստոսին հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.3-1.9%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է ք. Իջևանում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.5%-ով:
2023թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 8.5% և դիզելային վառելիքի՝ 8.2% գնաճ: 2023թ. օգոստոսին 2022թ. օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 5.2% և 23.2%-ով, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է բենզինի 11.7% գնաճ և դիզելային վառելիքի՝ 12.3% գնանկում: