Պատգամավորները քիչ են համարում համայնքային բյուջե հողերի օտարումից ստացված գումարների 30%-ի ուղղումը
«Օտարվող պետական սեփականություն համարվող հողերի համար գործող կարգով արված էր բացառություն և օտարումից առաջացած ֆիննսական միջոցներն ամբողջությամբ ուղղվում էին պետական բյուջե, նախագծով առաջարկում ենք, որ հողերի օտարումից առաջացած միջոցներից նույնպես 30%-ը ուղղվի համայնքային բկյուջեներ»,- ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Նա Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում զեկուցեց «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Վաչե Տերտերյանը հայտնեց, որ հարցի քննարկման ժամանակ որոշվել է հետագայում հանդես գալ նոր առաջարկներով բյուջետային միջոցների ապակենտրոնացման և համայնքային բյուջեների կայունացման ու ուժեղացման ուղղությամբ:
Փոխնախարարն առաջրկեց, որ արագ հավանություն տրվի նախագծին, քանի որ ահջորդ տարվա բյուջեի հաշվարկում այն պետք է կիրառվի:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն առաջարկեց բարձրացնել համայնքային բյուջեներին ուղղվող գումարի տոկոսը:
Նա հայտնեց, որ հետագայում հնարավոր է բարձրացնել տոկոսը՝ հասցնելով 50%-ի:
«Աշխատում ենք, որ պետական բյուջեից գումարների տրանսֆերը դեպի համայնքային բյուջեներ լինի աստիճանաբար»,-հայտարարեց Վաչե Տերտերյանը:
Հարակից հրապարակումներ`
- Բյուջեից 3.4 մլրդ դրամ՝ համայնքների իրկանացրած 29 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
- Շնող-Թեղուտ միջհամայնքային ավտոճանապարհը միակողմանի փակ է։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան