
Ադրբեջանը կրակել է Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են.
«Սեպտեմբերի 7- ին, ժամը 12:10-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ: Հայկական կողմից կորուստեր չկան:
Խախտման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»։
Արցաի ՊՆ-ից նաև հայտնում են.
«Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտարարելով , թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7-ին, ժամը 10:05 -ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ և որոնք իբր խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ԶՈւ-ն գիշերը կրակել է Կութի դիրքերի ուղղությամբ. ՊՆ
- Ադրբեջանը հրաձգային զենքերից կրակել է Կուտականի դիրքերի ուղղությամբ
- Ադրբեջանը կրակել է բացել Նորաբակի դիրքերի ուղղությամբ. ՊՆ
- ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
- Ադրբեջանը ժամը 13։30-ի դրությամբ շարունակում է կրակել Սոթքի և Նորաբակի ուղղությամբ. ՊՆ