Բորել.Եվրամիության դռները բաց են Վրաստանի համար
Եվրամիության դռները բաց են Վրաստանի համար, սակայն երկիրը պետք է ստանա ասոցիացիայի անդամի թեկնածուի կարգավիճակ։ Այս մասին Թբիլիսիում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Ուզում եմ հստակեցնել այս կարևոր կետը՝ Եվրամիության դուռը բաց է Վրաստանի համար, և ԵՄ-ն հավատարիմ է աջակցել Վրաստանին Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին: Դռները բաց են, և մենք ցանկանում ենք աջակցել ձեզ։ Բայց ես նաև ուզում եմ ասել, որ Եվրամիություն մտնելու դիմումը լուրջ պարտավորություն է, որ թեկնածուի կարգավիճակը երկրներին շնորհվող բան չէ, այն պետք է վաստակել լուրջ բարեփոխումների և ԵՄ արժեքներին համապատասխանելու միջոցով։ Անկեղծ ասած, Վրաստանը դեռ որոշակի աշխատանք ունի անելու»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Բորելը։
Ինչպես ընդգծել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը, Վրաստանին տրված 12 հանձնարարականներն անհրաժեշտ են ոչ թե Բրյուսելին ու ԵՄ անդամ երկրներին գոհացնելու, այլ Վրաստանի քաղաքացիների կյանքը բարելավելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում իշխող կուսակցությունը 80 ստորագրություն է հավաքել Զուրաբիշվիլու իմպիչմենտը սկսելու համար
- Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարն անիրատեսական է համարում նախագահի իմպիչմենտի հասնելը
- Վրաստանի ընդդիմությունը չի պատրաստվում աջակցել նախագահի իմպիչմենտին